Ռազմական17:31, 04 Փետրվար 2025
Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով մեկնել է Կատար և հանդիպել Կատարի փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար Շեյխ Սաուդ բեն Աբդուրահման բին Հասան բեն Ալի Ալ Թանիի հետ։
Հանդիպման արդյունքում ստորոգրվել են մի շարք արձանագրություններ երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև:
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Համագործակցության արձանագրությունները ստորագրվել են Կատարի «Barzan Holding»-ի և թուրքական «ASFAT A.Ş.» և «MKE A.Ş» ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:
Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:
Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորք և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:
Իսպանական թերթը գրում է, որ առաջին մատակարարումները լինելու են 2026-ին, իսկ գործընթացն ամբողջացվելու է մինչև 2030-ը:
Այն վերաբերում է մասնավորապես անօդաչու թռչող սարքերի, ցամաքային համակարգերի, սիմուլյացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությանն ու թեստավորման կենտրոնների ձևավորմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Փայլանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանին երեքից հինգ տարի է հարկավոր դրան դիմակայելու համար»:
Պոլսահայ լրագրողի համոզմամբ՝ Անկարան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որը դադարել է Հայաստանը և հայկական ներկայությունը Թուրքիայում դիտել որպես սպառնալիք։
Մարկ Ռյուտենը նշել է, որ ԱՄՆ-ից մինչև Թուրքիա՝ ողջ ՆԱՏՕ-ի տարածքներում անհրաժեշտ է ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրել դաշինքի անդամ երկրներին։
Նիկոս Դենդիասը հարցազրույց է տվել ամերիկյան «Fox News»- հեռուստաալիքին և անդրադարձել Թուրքիային։
Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |