Ռազմական10:59, 04 Փետրվար 2025
Թուրքիան և Հունգարիան ռազմարդյունաբերական համագործակցություն են սկսել

Փետրվարի 3-ին կայացել է «Թուրքիա-Հունգարիա պաշտպանական ինովացիոն աշխատանքային խմբի» 1-ին նիստը:
Նիստից հետո հայտարարվել է կարևոր որոշումներ կայացնելու և ռազմարդյունաբերական համագործակցության մեկնարկային քայլերի իրականացման մասին:
Համագործակցությունը վերաբերում է մասնավորապես անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ցամաքային համակարգերի, սիմուլյացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությանն ու թեստավորման կենտրոնների ձևավորմանը:
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆաթիհ Քաջըրը նշել է, որ ընդունված որոշումները նպաստելու են երկու երկրների ոլորտային համագորակցության զարգացմանը:
Նախարարը նաև հայտարարել է, որ 2025-ը նշվելու է որպես «Թուրքիա-Հունգարիա գիտական և ինովացիոն տարի» ու հավելել, որ այդ շրջանակներում նախատեսում է մեկնել Հունգարիա:
Ընդունված որոշումների մասով իր գոհունակությունն է հայտնել Հունգարիայի պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ Թուրքիան «ՆԱՏՕ»-ում 2-րդ մեծ բանակն ունեցող պետություն է:
Նշենք, որ 2023-ի դեկտեմբերի 18-ին էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ ստորագրվել 17 կետանոց համագորածկցության համաձայնագիր, որում, ի թիվս այլ ոլորտներին, ռազմարդյունաբերության ոլորտին վերաբերող կետ ևս ներառված էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |