Հասարակական12:46, 05 Փետրվար 2025
Թուրքիայի բնակչության 77%-ը չի ցանկանում ունենալ «կրոնական առաջնորդ»

Ամերիկյան «Pew Research Center» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Կրոնական ազգայնականության մակարդակների համեմատություն ողջ աշխարհում» հետազոտության արդյունքները։
Հետազոտությունն ընդգրկում է ավելի քան 30 երկիր՝ այդ թվում Թուրքիան և շուրջ 55.000 մարդկանց կարծիք։
Հարցման մասնակիցները պատասխանել են կո՞ղմ են արդյոք «կրոնական առաջնորդ» ունենալուն, շարիաթի (իսլամական օրենքների ժողովածու) օրենքներով երկիրը կառարավերուն և կրոնի ու հասարակության փոխհարաբերություններին։ ն
Թուրքիայում մասնակիցների 51%-ը նշել է, որ առաջնորդի կրոնը կարևոր չէ, մինչդեռ 49%-ը կարծում է, որ դա որոշ չափով կարևոր է։ Թուրքիայում բնակչության 77%-ը չի ցանկանում ունենալ «կրոնական առաջնորդ»։
Թուրքիայում հարցվածների 65%-ը դեմ արտահայտվել շարիաթի օրենքներով երկիրը կառավարելուն, մինչդեռ 32%-ը նշում է, որ չափավոր կերպով կամ խիստ աջակցում է դրան: Անդրադառնալով կրոնի և հասարակության փոխհարաբերություններին՝ հարցման մասնակիցների 84%-ը նշել է, որ կրոնը օգուտ է բերում հասարակությանը։
Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ թուրքական հասարակության մի զգալի մասը հեռու է կրոնական ազգայնականությունից և իր առաջնորդի կրոնականությունը առաջնահերթություն չի համարում։
Այս տվյալները ցույց են տալիս, որ սոցիալական դինամիկան Թուրքիայում ավելի մոտ է աշխարհիկ միտումներին, սակայն կրոնական արժեքները շարունակում են որոշակի կշիռ ունենալ հասարակական կյանքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 65 և բարձր տարիքի քաղաքացիների թիվը գերազանցել է 8.7 միլիոնը՝ կազմելով բնակչության շուրջ 10.2%-ը։

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |