Քաղաքական10:42, 05 Փետրվար 2025
Թուրքիան և Եգիպտոսն արտգործնախարարների համատեղ հայտարարություն են ստորագրել

Փետրվարի 4-ին Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Եգիպտոսի արտգործնախարար Բեդր Աբդուլաթի հանդիպումը:
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին կողմերը հայտարարել են «Թուրքիա-Եգիպտոս արտգործնախարարների համատեղ հայտարարության» ստորագրման մասին:
Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Իսրայելը պետք է չեղարկի իր այն որոշումները, որոնք կասկածի տակ են դնում «ՄԱԿ-ի պաղեստինցի գաղթականների օգնության և հասարակական աշխատանքների գործակալության» (UNRWA) դերը:
Գազայի պատերազմում Իսրայելի գործողությունների հետևանքով ավերածությունները վերացնելու համար քայլերի իրականացումը, Գազային աջակցության մեծացումը և այդ ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերի գործադրումը կարևելուց զատ անդրադարձ է եղել նաև Սիրիային:
Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի միասնականությանը, անկախությանն ու ինքնիշխանությունը՝ շեշտելով այդ հարցում առկա վճռականությունը:
Բացի այդ ընդգծվել է իրենց երաշխավորությունն այն հարցում, որ Սիրիայի տարածքը ոչ մի պետության համար վտանգ չի ներկայացնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |