Ռազմական15:52, 06 Փետրվար 2025
Թուրքիան արձագանքել է Սիրիայում թուրքական ռազմաբազաներ հիմնելու մասին պնդումներին

Արևմտյան լրատվամիջոցները վերջերս տարածել են տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան ծրագրում է ռազմական բազաներ հիմնել Սիրիայում: Այս հաղորդագրությունները հայտնվել են Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարայի՝ Թուրքիա կատարելիք կարևոր այցից առաջ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները արձագանքել են այս պնդումներին՝ ընդգծելով, որ Թուրքիայի հիմնական նպատակն է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ապահովել կայունություն և չեզոքացնել ահաբեկչական տարրերին տարածաշրջանում: Թուրքիայի ՊՆ-ն վերահաստատել է իր աջակցությունը նոր սիրիական կառավարության՝ երկրում կայունությունը վերականգնելու ջանքերին:
Նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ անցյալ շաբաթ կողմերի միջև հաստատվել է առաջին պաշտոնական կապը՝ նշանավորելով ավելի լայն երկխոսության առաջին քայլը:
Երկու կողմերն էլ համաձայնել են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու անհրաժեշտության հարցում: Թուրքիայի ՊՆ-ն կոչ է արել զգուշությամբ մոտենալ նման լրատվական հաղորդագրություններին և ընդգծել դրանց բովանդակությունը մանրակրկիտ վերլուծելու կարևորությունը:
Բացի այդ, նշվել է, որ ջանքեր կգործադրվեն սիրիական բանակի գործառնական կարողությունների բարելավմանն ուղղված համատեղ ճանապարհային քարտեզ մշակելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |