Հասարակական11:50, 06 Փետրվար 2025
Թուրքիայի բնակչությունը նախորդ տարվա համեմատ աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ին Թուրքիայում բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։
2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայում բնակչության թիվը 2023-ի համեմատ աճել է 292.567-ով և կազմել 85 մլն 664.944։
Վերոնշյալ թվից տղամարդկանց թվաքանակը կազմում է 42 մլն 853.110, իսկ կանանց թվաքանակը՝ 42 մլն 811.834։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 50.02%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.98%-ը՝ կանայք։
Բնակչության տարեկան աճը 2024-ին կազմել է 3.4 պրոմիլ, մինչդեռ 2023-ի դրությամբ այն կազմում էր 1.1 պրոմիլ։
Հասցեների հիման վրա բնակչության հաշվառման համակարգի (ABPRS) տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակվող օտարերկրացիների թվաքականը նախորդ տարվա համեմատ նվազել է 89.996-ով և կազմել 1 մլն 480.547։
Պրոմիլ - Յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով օգտագործվող չափման միավորը (1 տոկոսը, հավասար է 10 պրոմիլի):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |