Ռազմական12:30, 07 Փետրվար 2025
Թուրքական մամուլ. Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ
![Թուրքական մամուլ. Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ](https://www.ermenihaber.am/news_images/99/296772_2/2025_02_04_suriye_18.jpg)
Սիրիայում իշխանափոխոխությունից հետո Թուրքիան ակտիվ դերակատարություն կունենա սիրիական բանակի վերակառուցման գործում։ Այդ մասին հայտնել են թուրքական «YetkinReport» լրատվամիջոցի աղբյուրները:
Ըստ տեղեկության՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ- Շարան փետրվարի 4-ին Անկարա կատարած այցի ժամանակ առաջարկել է Թուրքիային զբաղվել Սիրիայի բանակի վերակառուցմամբ և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են սկսվել: Սիրիայի նոր ղեկավարը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«YetkinReport»-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հանձնարարությամբ ձևավորվել է պատվիրակություն բարձրաստիճան զինվորականներից, որոնք մեկնել են Սիրիա և տեղում գնահատական տվել իրավիճակին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թուրք-սիրիական ռազմական հարաբերությունների զարգացման համար նախատեսվում է հետևյալ ծրագիրը:
1. Առաջնահերթ խնդիրն է լինելու ապահովել Սիրիայում բոլոր պետական ապարատների անխափան աշխատանքը: Այս ուղղությամբ Թուրքիան կապահովի տեխնիկական և քաղաքալամ աջակցություն:
2. Հընթացս սիրիական կողմը կորոշի իր պաշտպանական կարիքները և կհստակեցնի, թե ինչ է ակնկալում Թուրքիայից։
Թուրքական աղբյուրներն շեշտում են, որ իրենք պատրաստ բավարարել Սիրիայի անվտանգության ու պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները: Սա ներառում է նաև ռազմական աջակցության խնդրանքը, որը Սիրիայի նոր իշխանություններին կարող է անհրաժեշտ լինել, մինչև Դամասկոսը կարողանա դա անել ինքնուրույն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրքական մամուլ. Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ](https://www.ermenihaber.am/news_images/99/296772_2/2025_02_04_suriye_18.thumb.jpg)
Թուրքական աղբյուրներն շեշտում են, որ իրենք պատրաստ բավարարել Սիրիայի անվտանգության ու պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները:
![Թուրքիան մտադիր է արտադրել աշխարհում ամենամեծ ավիակիր ռազմանավը](https://www.ermenihaber.am/news_images/99/296753_2/979.thumb.jpg)
Թուրքիայի նոր ավիակիր ռազմանավի ծրագիրը չինական մամուլի ուշադրության կենտրոնում։
![Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը](https://www.ermenihaber.am/news_images/99/296715_2/1738836433_kurdistan24.thumb.jpg)
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Պատի երկարությունը հասնելու է 302 կմ-ի: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր:
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։
Զորավարժությանը մասնակցում է թուրքական բանակի 12.000 զինծառայող ու ևս 199 զինվորական Ադրբեջանից և այլ երկրներից։
Արևմտյան լրատվամիջոցները վերջերս տարածել են տեղեկություններ, ըստ որոնց՝ Թուրքիան ծրագրում է ռազմական բազաներ հիմնել Սիրիայում:
Ահմեդ ալ-Շարան միջազգային «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |