Քաղաքական15:17, 07 Փետրվար 2025
Սիրիայի անցումային շրջանի նախագահն Էրդողանին խոստացել է ազատվել քուրդ զինյալներից

Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարան առաջին անգամ հարցազրույց է տվել միջազգային պարբերականի:
Մասնավորապես բրիտանական «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և քրդական հարցին:
Նա քրդերի հետ բանակցությունների գործընթացին անդրադառնալով՝ նշել է, որ դրանց արդյունքների մասով այդքան էլ լավատես չէ:
Միջանկյալ նշենք, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Սիրիա քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, դեռևս իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսում գտնվող որոշ շրջաններ:
Քրդերի մասին խոսելիս, Շարան նկատի է ունեցել «Քուրդիստիանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ):
Այս համատեքստում Սիրիայի նորընտիր նախագահը նաև նշել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է, որ իրենց երկրում «PKK»-ական և ոչ մի բազա չի մնալու:
Խմբ. - Թուրքիան և Սիրիայի նոր կառավարությունը պնդում են, որ Սիրիայում PKK-ականներ կան և նույնիսկ ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) նույնացնում նրանց հետ:
Հիշեցնենք, որ Թուրքիան և նրա աջակցությունը վայելող խմբավորումները վերջին 4 տարիներին Սիրիայի քրդական ուժերի դեմ մի շարք խոշոր ռազմական ռազմական գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով այդ տարածքները մինչև Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը, մնացել էին փաստացի օկուպացման տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |