Քաղաքական10:10, 10 Փետրվար 2025
Էրդողանը պատասխանել է Թրամփին. «Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին»
![Էրդողանը պատասխանել է Թրամփին. «Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին»](https://www.ermenihaber.am/news_images/99/296855_1/064.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթաթուրքի օդանավակայանի «Devlet Konukevi»-ում (թարգմ. պետական հյուրատուն) մամուլի ասուլիս է տվել:
Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի, առավելապես անդրադարձը Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին հայտարարություններին ի պատասխան՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է.
«Ոչ ոք բավարար ուժ չունի Գազայի բնակիչներին հազարավոր տարիներ իրենց պատկանող հավիտենական հայրենիքից հանելու համար: Գազայի հատվածով, Արևմտյան Ափով և Արևելյան Երուսաղեմով Պաղեստինը պաղեստինցիներինն է»:
Հիշեցնենք, որ Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները մինչև տարածքի վերակառուցումը պետք է ժամանակավորապես տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:
Նրա առաջարկը նաև ներառում է Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։
Այս հայտարարություններն արժանացել էին միջազգային հանրության քննադատությանը։ Նույնիսկ «ՄԱԿ»-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել խուսափել էթնիկ զտումների ցանկացած ձևից և հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Օջալանի կոչը ցնցելու է Թուրքիան](https://www.ermenihaber.am/news_images/99/296962_2/851181image1.thumb.jpg)
Ըստ քուրդ պատգամավորի, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության 2-րդ հիմնադիր:
![Էրդողանը պատասխանել է Թրամփին. «Ոչ ոք չի կարող Գազայից տեղահանել պաղեստինցիներին»](https://www.ermenihaber.am/news_images/99/296855_1/064.thumb.jpg)
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Գազան ամերիկյան վերահսկողության տակ առնելու, ինչպես նաև այն վերակառուցելու նպատակով բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին:
![Էրդողանը մեծ պատվիրակությամբ մի շարք օտարերկրյա այցեր կիրականացնի](https://www.ermenihaber.am/news_images/99/296837_2/87.thumb.jpg)
Մալայզիայում, Ինդոնեզիայում և Պակիստանում կնքվելու են տարբեր ոլորտներում առկա համագործակցությանը մի շարք համաձայնագրեր:
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ քուրդ պատգամավորի, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության 2-րդ հիմնադիր:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Գազան ամերիկյան վերահսկողության տակ առնելու, ինչպես նաև այն վերակառուցելու նպատակով բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին:
Հունաստանը նշում է, որ դեմ է այդ գործարքին և պատրաստվում է բողոքի նոտա հղել։
Բիլալ Էրդողանը անդրադարձել է թուրք-իսրայելական հարաբերություններին և Գազայում տիրող իրավիճակին։
Ավելի վաղ Էգեյան ծովում ամենօրյա երկրաշարժերի մասին կազմված թուրքական զեկույցում կանխատեսվել էր հրաբխային ժայթքում և ցունամի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |