Հասարակական11:35, 10 Փետրվար 2025
2023-ի ուժգին երկրաշարժերից 2 տարի անց Թուրքիայում 650.000 մարդ դեռ բնակվում է վագոն-տնակներում

Թուրքիայի նախագահականի ռազմավարության և բյուջեի վարչությունը զեկույց է հրապարակել 2 տարի առաջ Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) և Հաթայ նահանգներում գրանցված ուժգին երկրաշարժերի հետևանքների հաղթահարման գործընթացի վերաբերյալ:
Զեկույցում նշվում է, որ ցնցումներից հետո տուժածներին ապաստան տալու նպատակով երկրաշարժի գոտիներում տեղադրվել էր 395.000 վագոն-տնակ, որից 214.000-ը մինչ օրս շարունակում է մնալ որպես կացարան 650.000 քաղաքացու համար։
Տուժածներից 391.245 մարդ բնակարան ստանալու իրավունք է ստացել, բայց դեռևս բնակարան են ստացել միայն 201.431-ը։ Նշվում է, որ 189.814 մարդ մինչ օրս սպասում է պետության կողմից խոստացված բնակարանամուտին:
Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում: Թուրքիայի «Արտակարգ իրավիճակների և աղետների վարչության» (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերացանցել էր 50.000-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |