Քաղաքական10:00, 10 Փետրվար 2025
Էրդողանը մեծ պատվիրակությամբ մի շարք օտարերկրյա այցեր կիրականացնի

Փետրվարի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Մալայզիա: Նա մեկնել է իր կնոջ՝ Էմինե Էրդողանի, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրի, գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի, առևտրի նախարար Օմեր Բոլաթի, «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմի և նախագահի արտաքին ու անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլիչի հետ միասին:
Նշվում է, որ Էրդողանը Մալայզիա է մեկնել ի պատասխան ստացված հրավերի և նույն կերպ փետրվարի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կմեկնի նաև Ինդոնեզիա և Պակիստան:
Կայանալիք հանդիպումների օրակարգում են լինելու պետություների երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունը կոնկրետ ծրագրերով ավելի խորացնելու քայլերը:
Բացի այդ Էրդողանն Ինդոնեզիայում և Պակիստանում մասնակցելու է «Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության նիստերի»։
Բոլոր երեք պետություններ իրականացվելիք այցերի շրջանակներում նախատեսվում են տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրերի ստորագրում, ինչպես նաև տարատեսակ հանդիպումներ։
Հանդիպումների օրակարագից դուրս չեն մնալու նաև Պաղեստինի Գազայի հատվածին, տարածաշրջանին և համաշխարհային խնդիրներին վերաբերող հարցերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |