Տնտեսական14:12, 10 Փետրվար 2025
Նորվեգիայի պետական ֆոնդը 1.5 մլրդ դոլարի ներդրում է արել Թուրքիայում

Նորվեգիայի պետական ֆոնդը հրապարակել է տվյալներ, որտեղ նշվում է, թե որքան ներդում է կատարվել թուրքական ընկերություններում։ Վերոնշյալ հիմնադրամը, որը 2001 թվականից փոքր ներդրումներ է արել Թուրքիայում, 2008-ից ավելացրել է ներդրումների ծավալը թուրքական ընկերությունների բաժնետոմսերում։
2024-ի վերջի դրությամբ նորվեգական ֆոնդը 1 մլրդ 573 միլիոն 659.000 դոլարի ներդրում է արել Թուրքիայի որոշ ընկերությունների բաժնետոմսերում։ Այս ցուցանիշը համարվում է ամենամեծ ներդրումը, որը երբևէ կատարվել է Թուրքիայում։
Ներդրումներ են կատարվել նաև Թուրքիայի նավթային «Türkiye Petrol Rafinerileri AŞ» (Tüpraş) և «Astor Enerji»-ընկերությունների բաժնետոմսերում, որտեղ հիմնադրամի գործընկերային մասնաբաժինը հաշվարկվել է շուրջ 90 մլն դոլար։
Հիմնադրամը ամենաշատ՝ մոտ 115.6 մլն դոլար ընդհանուր ներդրում է արել «Koç Holding»-ում։ Հիմնադրամը Թուրքիայի համար ներդրումները 2021-ին 485 մլն դոլարից ավելացրել է մինչև 1.2 միլիարդ դոլար, իսկ 2023-ին՝ 1.3 միլիարդ դոլար։
Նորվեգական հիմնադրամը հետաքրքրված է նաև Թուրքիայի տրանսպորտային, քիմիական, ավտոմոբիլային, ծրագրային ապահովման և պողպատի ոլորտներում գործող խոշոր ընկերությունների բաժնետոմսերով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |