Տնտեսական14:00, 10 Փետրվար 2025
Թուրքիան 2024-ին արտահանումների ռեկորդային ցուցանիշ է գրանցել

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ 2024-ին հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներում գրանցվել է հանրապետական Թուրքիայի ամենաբարձր ցուցանիշը:
Ըստ այդմ՝ ընդհանուր արտահանումների ծավալը կազմել է 261.9 մլրդ դոլար, որից 34.2 միլիարդը բաժին է ընկել հարևան երկրներին։
Թուրքական արտահանման ամենամեծ ծավալն ուղղվել է դեպի Իրաք, 2024-ին այն կազմել է 13 մլրդ դոլար:
Իրաքին շուրջ 5.2 մլրդ դոլարով հաջորդել է Բուլղարիան՝ 4.8 մլրդ դոլարով։ Այնուհետև Հունաստանը (3.2 մլրդ) Իրանը, (3.1 մլրդ), Ադրբեջանը, (2.7 մլրդ), Վրաստանը (2.7) և Սիրան (2.2 մլրդ):
Նշենք, որ տվյալներ չեն հրապարակվել դեպի Նախիջևան, ինչպես նաև դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով իրականացված արտահանումների վերաբերյալ:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ Թուրքիան իր հանրությունից թաքցնում է ՀՀ-ի հետ ունեցած պաշտոնական առևտրի ցուցանիշները, այսինքն պաշտոնական վիճակագրության մեջ ցույց է տալիս զրո։ Եվ սա այն դեպքում, երբ պատահել է, որ Թուրքիայից Հայաստան է արտահանվել 200-300 մլն դոլարի ապրանք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |