Քաղաքական17:11, 10 Փետրվար 2025
Օջալանի կոչը ցնցելու է Թուրքիան

Թուրքիայում շարունակվում են քննարկումներն Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փետրվարի 15-ին սպասվող կոչի առնչությամբ: Ինչպես հայտնի է, Օջալանը 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման և այժմ գտնվում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։
Այս անգամ թեմային անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցություն» (DEM) Շանլըուրֆայի քուրդ պատգամավոր Օմեր Օջալանը։
Ըստ նրա, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության երկրորդ հիմնադիր։
«Կարծում եմ, որ պարոն Օջալանի ուղերձը չի լինի տեխնիկական հաղորդագրություն՝ բաղկացած տասը նախադասությունից, որը թուրքական մամուլը կրճատելու է «զենքերը վայր դնելու կոչով» և նմանատիպ ձևերով։ Պարոն Օջալանը նաև փիլիսոփա է և իր ուղերձում լայն շրջանակ կներկայացնի։ Հավատում եմ, որ դա կլինի ուղերձ աշխարհին, որը կունենա ուժեղ ենթատեքստ ու ազդեցություն, և կազդի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Մերձավոր Արևելքի վրա։ Տեսաուղերձը հսկայական ազդեցություն է թողնելու, Թուրքիան ցնցելու է»,- նշել է քուրդ պատգամավորը։
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Օջալանը հնարավոր է հայտարարի կուսակցության լուծարման, PKK-ի կողմից Թուրքիայում իրականացվող ռազմագործողությունների դադարեցման և զենքերը վայր դնելու մասին։
Մինչ շրջանառվող լուրերն էլ Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP- Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |