Տարածաշրջան10:46, 11 Փետրվար 2025
Թուրքիան Էգեյան ծովի ափամերձ գոտիներում տեղադրում է ազդանշանային համակարգեր

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) երկրորդ օրն անդընդմեջ հայտնում է ավելի քան 5 բալ ուժգնությմաբ երկրաշարժի մասին:
Ըստ այդմ՝ փետրվարի 10-ին 7կմ խորությամբ տեղի ունեցած ցնցումը նորից գրանցվել է Էգեյան ծովում:
«AFAD»-ը Էգեյան ծովում հետզհետե աճող երկրաշարժերի ֆոնին կանխատեսված հնարավոր ցունամիի և այլ արտակարգ իրավիճակի դեպքում բնակչությանը հապճեպ իրազեկելու նպատակով հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում ազդանշանային համակարգեր է տեղադրել:
Նշվում է նաև, որ նույն համակարգերից տեղակայվել է Էգեյան ծովի ափամերձ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար, Այդըն նահանգի Դիդիմ և Մուղլա նահանգի Դաթչա շրջաններում և ափին հարակից այլ վայրերում:
Հիշեցնենք, որ վերջերս Էգեյան ծովում, ցնցումների աճով պայմանավորված, թուրքական համապատասխան գերատեսչությունները՝ «AFAD»-ն ու «Հանքերի հետազոտման գլխավոր վարչությունը» (MTA) զեկույց էին հրապարակել:
Զեկույցում կանխատեսվել էր երկրաշարժերի հիմնական էպիկենտրոն հանդիսացող Կոլումբո հրաբխի հնարավոր ժայթքում և ցունամի: Ընդգծվել էր նաև, որ ցունամին կարող է հասնել թուրքական ափամերձ շրջաններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |