Տնտեսական16:12, 11 Փետրվար 2025
Թուրքմենստանը մարտից գազ կմատակարարի Թուրքիային
![Թուրքմենստանը մարտից գազ կմատակարարի Թուրքիային](https://www.ermenihaber.am/news_images/100/297059_2/bakan_bayraktar_duyurdu_a_193_2_41.jpg)
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան ու Թուրքմենստանը խորացնում են հարաբերությունները էներգետիկ ոլորտում։
Մասնավորապես Թուրքմենստանի նավթի ու գազի նախարարության «Türkmengaz» պետական կորպորացիայի և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ թուրքմենական գազը Իրանի տարածքով կմատակարարվի Թուրքիա։
Համաձայնագրով նախատեսվում է, որ գազամատակարարումը կսկսվի 2025-ի մարտի 1-ից։ Բայրաքթարը ստորագրված համաձայանգիրը որակել է որպես պատմական քայլ։
Հիշեցնենք, որ 2024-ի մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և երկու երկրների միջև ստորագրվել էր էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը](https://www.ermenihaber.am/news_images/100/297070_2/turkiye_suriye_ticaret_0912_1.thumb.jpg)
Այդ մասին հայտնել է Սիրիայի պետական լրատվական «Sana» գործակալությունը։
![Թուրքմենստանը մարտից գազ կմատակարարի Թուրքիային](https://www.ermenihaber.am/news_images/100/297059_2/bakan_bayraktar_duyurdu_a_193_2_41.thumb.jpg)
Երկրները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, Իրանի տարածքով գազը կմատակարարվի Թուրքիային։
![Էրդողան. «Վերջին 20 տարում տարեկան 5 տոկոսանոց տնտեսական աճ ենք ունեցել»](https://www.ermenihaber.am/news_images/100/297038_1/178.thumb.png)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Թուրքիա-Մալայզիա աշխատանքային ֆորումում»:
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ քուրդ պատգամավորի, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության 2-րդ հիմնադիր:
Հունաստանը նշում է, որ դեմ է այդ գործարքին և պատրաստվում է բողոքի նոտա հղել։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր Գազան ամերիկյան վերահսկողության տակ առնելու, ինչպես նաև այն վերակառուցելու նպատակով բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու մասին:
Երկրները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, Իրանի տարածքով գազը կմատակարարվի Թուրքիային։
Տեղափոխության և բնակության հաստատման պլանավորման հարցերով զբաղվող միջազգային «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է հարուստ մարդկանց տեղափոխություններին վերաբերող զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |