Քաղաքական12:00, 11 Փետրվար 2025
Թուրքիայի և Մալայզիայի միջև 11 համաձայնագիր է կնքվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին հանդիպել է Մալայզիայի վարչապետ Էնվեր Իբրահիմի հետ: Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել:
Էրդողանը հայտնել է, որ Մալայզիայի և Թուրքիայի միջև 11 համաձայնագիր է ստորագրվել: Նրա խոսքով՝ կողմերն այժմ գտնվում են առևտրի և ներդրումների հարցում երկուստեք շահավետ դիրքերում և համագործակցում են դրանք մեծացնելու ուղղությամբ:
«Մեր երկկողմ առևտրաշրջանառությունը 5 միլիարդ դոլարից 10 միլիարդի հասցնելու ճանապարհւն ենք»:
Բացի այդ քննարկվել է արդյունաբերության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում առկա համագործակցությունը:
Էրդողանի օտարերկրյա հանդիպման օրակարգից դուրս չի մնացել նաև Պաղեստինի և հատկապես Գազայի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
Նա Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպան գործողություններ իրականացնելու, ինչպես նաև բոլորովին վերջերս Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ այնտեղ հաստատված հրադադարի պայմանավորվածությունները խախտելու մեջ:
«Իսրայելը պետք է դադարեցնի օկուպացիան և փոխհատուցի պատճառած վնասները»,-հորդորել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը փետրվարի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում լինելու է նաև Ինդոնեզիայում և Պակիստանում: Ինչպես Մալայզիայում, այնպես էլ այդ երկրներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |