Ռազմական11:20, 12 Փետրվար 2025
Թուրքիան արտադրում է լազերային ՀՕՊ համակարգ
![Թուրքիան արտադրում է լազերային ՀՕՊ համակարգ](https://www.ermenihaber.am/news_images/100/297092_1/f67ac4bb9d4763_67ac4bb9d479e.png)
Թուրքական ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերությունը հրապարակել է տեղական միջոցներով արդիականացված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Alka» համակարգի փորձարկման կադրերը: Այն լազերիային է և ունի 750մ հեռահարություն։
Այդ համակարգի կարողունակությանն է անդրադարձել ընկերության գործադիր տնօրեն Մուրադ Իքինջին: Նշել է, որ համակարգը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն ունակ է ավելի ուժեղ պաշտպանություն ապահովել նաև այժմ արտադրության փուլում գտնվող թուրքական 2-րդ ավիակիր «Mavi Vatan» նավի համար:
Իքինջիի խոսքով՝ այն նպաստելու է Թուրքիայի կողմից կատարելագործվող «Երկաթե գմբեթ» (Çekik Kübbe) ՀՕՊ համակարգի կարողունակության բարձրացմանը ևս:
Թուրքական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև, որ մտադիր են ամենակարճ ժամանակահատվածում ավարտել «Երկաթե գմբեթի» ստեղծման աշխատանքները:
Թուրքական մամուլում նշվում է, որ հիշյալ համակարգն արդեն ձևավորման վերջին փուլում է:
Նշենք, որ Թուրքիան մտադիր է ամուր ՀՕՊ համակարգ ստեղծել, որը հիմնված կլինի միայն տեղական ռազմարդյունաբերության վրա: Նմանատիպ բազմաշերտ համակարգ ունի նաև Իսրայելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Թուրքիան և Ինդոնեզիան կհիմնեն անօդաչու թռչող սարքերի համատեղ գործարան](https://www.ermenihaber.am/news_images/100/297146_2/baykar_fabrika_ortakligi_ile_endonezya_ya_giriyor_1739354397_2_large.thumb.jpg)
Թուրքական արտադրության «TB3» և «Akıncı» անօդաչու թռչող սարքերը նաև կարտահանվեն Ինդոնեզիա։
![Թուրքիան սեփական արտադրության զրահամեքենան կցուցադրի ԱՄԷ-ում](https://www.ermenihaber.am/news_images/100/297130_1/0647.thumb.jpg)
«Ejder Yalçı» զրահամեքենաների «EWB» տարբերակը պոտենցիալ սպառողներին կներկայացվի 2025-ի «Միջազգային պաշտպանական ցուցահանդես-վաճառք» կոնֆերանսի շրջանակներում:
![Թուրքիան արտադրում է լազերային ՀՕՊ համակարգ](https://www.ermenihaber.am/news_images/100/297092_1/f67ac4bb9d4763_67ac4bb9d479e.thumb.png)
«Roketsan» ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ այն նպաստելու է ձևավորվող «Երկաթե գմբեթ» համակարգի կարողունակության բարձրացմանը:
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ քուրդ պատգամավորի, եթե Էրդողանը կարողանա լուծել քրդական հարցը, ապա նա կհիշվի որպես Թուրքիայի Հանրապետության 2-րդ հիմնադիր:
Այդ մասին հայտնել է Սիրիայի պետական լրատվական «Sana» գործակալությունը։
Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին ընդառաջ հրապարակվել է «Բազմաբևեռություն» վերնագրով 2025-ի Մյունխենի անվտանգության զեկույցը։
Երկրները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, Իրանի տարածքով գազը կմատակարարվի Թուրքիային։
Էգեյան ծովում արդեն 2-րդ օրն անընդմեջ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվում, իսկ ցնցումների սաստակցման դեպքում դիտվում է ցունամիի հնարավորություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |