Ռազմական11:20, 12 Փետրվար 2025
Թուրքիան արտադրում է լազերային ՀՕՊ համակարգ

Թուրքական ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերությունը հրապարակել է տեղական միջոցներով արդիականացված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Alka» համակարգի փորձարկման կադրերը: Այն լազերիային է և ունի 750մ հեռահարություն։
Այդ համակարգի կարողունակությանն է անդրադարձել ընկերության գործադիր տնօրեն Մուրադ Իքինջին: Նշել է, որ համակարգը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն ունակ է ավելի ուժեղ պաշտպանություն ապահովել նաև այժմ արտադրության փուլում գտնվող թուրքական 2-րդ ավիակիր «Mavi Vatan» նավի համար:
Իքինջիի խոսքով՝ այն նպաստելու է Թուրքիայի կողմից կատարելագործվող «Երկաթե գմբեթ» (Çekik Kübbe) ՀՕՊ համակարգի կարողունակության բարձրացմանը ևս:
Թուրքական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև, որ մտադիր են ամենակարճ ժամանակահատվածում ավարտել «Երկաթե գմբեթի» ստեղծման աշխատանքները:
Թուրքական մամուլում նշվում է, որ հիշյալ համակարգն արդեն ձևավորման վերջին փուլում է:
Նշենք, որ Թուրքիան մտադիր է ամուր ՀՕՊ համակարգ ստեղծել, որը հիմնված կլինի միայն տեղական ռազմարդյունաբերության վրա: Նմանատիպ բազմաշերտ համակարգ ունի նաև Իսրայելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |