Քաղաքական13:08, 13 Փետրվար 2025
Հունաստանի պաշտպանության նախարար. «ԱՄՆ-ն պիտի ընտրի մեզ կամ Թուրքիային»

Փետրվարի 12-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Վաշինգտոնում կայացած «Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի 6-րդ համաժողովի» շրջանակներում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-Հունաստան հարաբերություններին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի թուրքական և հունական կողմերի միջև:
Թուրքական մամուլում նման հայտարարությունը պայմանավորվել է նրանով, որ մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես գովում է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հունական կողմը փորձում է հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ:
Պնդումներ է տարածվել նաև առ այն, որ այդ ուղղությամբ հունական կողմը համագործակցություն է սկսել «Հանրապետական կուսակցության» հետ կապ ունեցող «BGR» լոբբիստական ընկերության հետ:
Լոբբիստական կազմակերպության հետ համագործակցությունն էլ թուրքական մեդիատիրույթում բացատրվում է սենատոր Ռոբերտ Մենենդեսի քաղաքական ասպարեզից հեռանալու իրողությամբ, ով Թուրքիայի համար ընկալվում էր որպես «թուրքերի թշնամի»։
Թուրքական կողմը մեդիադաշտի մակարդակով Դենդիասի հայտարարությունները որակել է սկանդալային, իսկ դրանց վերաբերյալ ձևակերպումները տեղավորվել են «Դենդիասը չափն անցել է» տրամաբանության մեջ:
Նշենք, որ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատմական բանաձևի համահեղինակն է։ Վերջին տարիներին նա ակտիվորեն ներգրավված է եղել նաև Արցախի և Հայաստանի հարցերով ամերիկյան օրենսդիր մարմնի քննարկումներում ու նախաձեռնություններում: Նա հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացն անդարադրձել է հայ-թուրքաական հարաբերություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությունը, համատեղ տնտեսական զարգացման ծրագրերը և էներգետիկ ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր։

Սիրիայի անցումային շրջանի նախագահի և Մազլում Աբդիիի միջև կնքված համաձայնագիրը բաղկացած է 8 կետից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացն անդարադրձել է հայ-թուրքաական հարաբերություններին։
Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացմանը։
Սիրիայի անցումային շրջանի նախագահի և Մազլում Աբդիիի միջև կնքված համաձայնագիրը բաղկացած է 8 կետից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությունը, համատեղ տնտեսական զարգացման ծրագրերը և էներգետիկ ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր։
Թուրքիայում գործող «ASAL» հետազոտական ընկերությունը սոցհարցում է իրականացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |