Քաղաքական13:08, 13 Փետրվար 2025
Հունաստանի պաշտպանության նախարար. «ԱՄՆ-ն պիտի ընտրի մեզ կամ Թուրքիային»
![Հունաստանի պաշտպանության նախարար. «ԱՄՆ-ն պիտի ընտրի մեզ կամ Թուրքիային»](https://www.ermenihaber.am/news_images/100/297257_1/192.png)
Փետրվարի 12-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Վաշինգտոնում կայացած «Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի 6-րդ համաժողովի» շրջանակներում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-Հունաստան հարաբերություններին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի թուրքական և հունական կողմերի միջև:
Թուրքական մամուլում նման հայտարարությունը պայմանավորվել է նրանով, որ մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես գովում է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հունական կողմը փորձում է հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ:
Պնդումներ է տարածվել նաև առ այն, որ այդ ուղղությամբ հունական կողմը համագործակցություն է սկսել «Հանրապետական կուսակցության» հետ կապ ունեցող «BGR» լոբբիստական ընկերության հետ:
Լոբբիստական կազմակերպության հետ համագործակցությունն էլ թուրքական մեդիատիրույթում բացատրվում է սենատոր Ռոբերտ Մենենդեսի քաղաքական ասպարեզից հեռանալու իրողությամբ, ով Թուրքիայի համար ընկալվում էր որպես «թուրքերի թշնամի»։
Թուրքական կողմը մեդիադաշտի մակարդակով Դենդիասի հայտարարությունները որակել է սկանդալային, իսկ դրանց վերաբերյալ ձևակերպումները տեղավորվել են «Դենդիասը չափն անցել է» տրամաբանության մեջ:
Նշենք, որ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատմական բանաձևի համահեղինակն է։ Վերջին տարիներին նա ակտիվորեն ներգրավված է եղել նաև Արցախի և Հայաստանի հարցերով ամերիկյան օրենսդիր մարմնի քննարկումներում ու նախաձեռնություններում: Նա հայտնի է Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Yandex-ը նախատեսում է 400 մլն դոլարի ներդրում անել Թուրքիայում](https://www.ermenihaber.am/news_images/100/297323_2/photo_2025_02_13_17_00_13.thumb.jpg)
«Մենք ուշադիր հետևում ենք Թուրքիայի թվային շուկայի դինամիկ զարգացմանը և հպարտ ենք, որ այս գործընթացի մի մասն ենք»
![Հունաստանի պաշտպանության նախարար. «ԱՄՆ-ն պիտի ընտրի մեզ կամ Թուրքիային»](https://www.ermenihaber.am/news_images/100/297257_1/192.thumb.png)
Դենդիասի նման խոսքերը սկանդալային են համարվել թուրքական մամուլում, սակայն այն պաշտոնական արձագանքի դեռևս չի արժանացել:
![Թուրք ընդդիմադիր գործիչները 3-րդ անգամ կհանդիպեն Օջալանի հետ](https://www.ermenihaber.am/news_images/100/297197_1/18.thumb.jpg)
DEM կուսակցության պատվիրակությունը նախքան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի հետ հանդիպումը լինելու է Իրաքյան Քուրդիստանում:
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դենդիասի նման խոսքերը սկանդալային են համարվել թուրքական մամուլում, սակայն այն պաշտոնական արձագանքի դեռևս չի արժանացել:
Իսրայելական «Alma» ինստիտուտի հետազոտական կենտրոնը խորհուրդ է տալիս վերանայել պաշտպանական ռազմավարությունը Թուրքիայից եկող ուղիղ սպառնալիքներին հակադարձելու համար։
«Roketsan» ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ այն նպաստելու է ձևավորվող «Երկաթե գմբեթ» համակարգի կարողունակության բարձրացմանը:
Թուրքիայի նախկին վարչապետ. «Թող Գազայի բնակիչները հանրաքվե անեն և միանան Թուրքիային՝ որպես ինքնավար շրջան, մինչև կստեղծվի Պաղեստինի պետություն»:
Նախազգուշացումը կապված է մեթիլ սպիրտով արտադրված կեղծ խմիչքների պատճառով արձանագրված մահվան դեպքերի և Ռամադան ամսվա հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |