Տնտեսական13:39, 13 Փետրվար 2025
Թուրքիա-Պակիստան երկկողմ առևտրի ծավալը հասել է 5 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պակիստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել է Պակիստանի առևտրի նախարար Ջամ Քամալ Խանի հետ։ Նրանք քննարկել են երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունները, մասնավորապես երկու երկրների միջև առևտրի ծավալների ավելացման ռազմավարությունը՝ նպատակ ունենալով հասնել 5 մլրդ դոլար ցուցանիշին։:
Նախարար Բոլաթն ընդգծել է, որ երկու կողմերն էլ պատրաստակամ են ընդլայնել առևտրի և ներդրումների հնարավորությունները: Նա կարևորել է տնտեսական համագործակցության ամրապնդումն ու Թուրքիայի և Պակիստանի միջև առևտրային կապերի խորացումը: Քննարկումները ներառել են նաև առևտրի հոսքերի դյուրացմանը և հնարավոր խոչընդոտների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ:
Կողմերը վերահաստատել են նոր բիզնես հնարավորություններ ստեղծելու և փոխադարձ ներդրումները խթանելու ուղղությամբ աշխատելու իրենց վճռականությունը: Թուրքիան և Պակիստանը, որոնք կապված են «ամուր պատմական և եղբայրական կապերով», շարունակում են առաջնահերթություն տալ տնտեսական համագործակցությանը՝ որպես երկկողմ հարաբերությունների առանցքային տարր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |