Քաղաքական10:36, 13 Փետրվար 2025
Թուրք ընդդիմադիր գործիչները 3-րդ անգամ կհանդիպեն Օջալանի հետ

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը ցանկանում է 3-րդ հանդիպումն ունենալ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ, ցմահ բանտարկյալ Աբդուլլահ Օջալանի հետ:
Պաշտոնական Անկարան ՔԲԿ-ին որակում է որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև մեղադրում Թուրքիայում մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ:
Պատվիրակությունը հանդիպման համար Թուրքիայի պատկան կառույցներից ցանկանում է թույլտվություն ստանալ Իրաքյան Քուրդիստան կատարելիք այցից հետո:
Ընդդիմադիրներն Օջալանի հետ հանդիպելու են Իրաքյան Քուրդիստանում ունեցած շփումների և տիրող իրավիճակի մասին տեղեկություն փոխանցելու նպատակով:
Ավելի վաղ՝ երկրորդ հանդիպումից հետո, շրջանառվում էին լուրեր, թե փետրվարի 15-ին Օջալանը կարող է պատմական հայտարարություն անել, որն այս կամ այն կերպ նպաստելու է թուրք-քրդական հարաբերությունների կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Օջալանը 1999-ից մինչ օրս գտնվում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։
Նրա հետ բանակցություններն ու հանդիպումները մեկնարկել էին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող, թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Օջալանին ներում շնորհելու և այդպիսով ՔԲԿ-ի հետ կապված հարցերը լուծելու մասին հայտարարություններից հետո:
«Հարցը նրանում չէ, որ եթե ես այդ քայլն անեմ ԱՇԿ-ն կամ ձայն կստանա, կամ կկորցնի, այլ եթե ես այդ քայլը անեմ, հող չեմ տա, իսկ պետության ու հայրենիքի ամբողջականությունը կշարունակվի։
Եթե պետք է տանջվեմ, կտանջվեմ, բայց եթե այս քայլը չանեմ, Թուրքիան հող կկորցնի, իսկ այդ ժամանակ ի՞նչ անեմ իշխանությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |