Տնտեսական12:38, 13 Փետրվար 2025
Թուրքմենստանը Թուրքիային կմատակարարի տարեկան 2 մլրդ խորանարդ մետր գազ

Թուրքիան և Թուրքմենստանը համաձայանգիր են ստորագրել էներգետիկ ոլորտում, ըստ որի՝ մարտի 1-ից Թուրքմենստանը գազ կմատակարարի Թուրքիային։ Համաձայանգրով նախատեսվում է, որ Թուրքմենստանը տարեկան 2 մլրդ խմ գազ կմատակարարի Թուրքիային։
Նշվում է, որ գազամատակարարման հզորությունը կարող է աճել մինչև 65 մլրդ խմ։ Թուրքմենստանից բնական գազի մատակարարման վերաբերյալ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ մինչև տարեվերջ կմատակարարվի 1.3 մլրդ խորանարդ մետր բնական գազ և դա կկատարվի Իրանի տարածքով։
Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունների և քաղաքականության հետազոտական կենտրոնի (TESPAM) նախագահ Օղուժան Աքյեները կանխատեսել է, որ Թուրքիան մոտ 300 մլրդ խմ բնական գազ կարող է վերամշակել շուկայում առաջիկա 25 տարում։
Աքյեները նաև ընդգծել է, որ աշխատանքները չեն սահմանափակվում միայն Թուրքմենստանով։ Գազի տարանցման ուղիների մշակմամբ Ուզբեկստանից կարող է մատակարարվել 15 մլրդ խմ գազ, Ղազախստանից՝ 10 մլրդ խմ, Ադրբեջանից՝ 15 մլրդ խմ գազ։
Իսկ «Զարգացման ուղի» (Kalkınma Yol) նախագծի միջոցով Իրաքից կարող է մատակարարվել 58 մլրդ խմ գազ։ Ի հավելում վերոնշյալի՝ Աքյեները նաև նշել է, որ Արևելյան Միջերկրականում կա 25 մլրդ խմ գազի մատակարարման ներուժ, եթե Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |