Քաղաքական10:26, 17 Փետրվար 2025
Օջալանի հետ բանակցող թուրք ընդդիմադիրները հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի առաջնորդի հետ

Թուրքիայում գործող ընդդիմադիր «ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) ներկայացուցիչները հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանիի հետ:
Նրա աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ «DEM»-ի ներկայացուցիչները Բարզանիին են փոխանցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձները, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել նրա հետ ունեցած 2 հանդիպման վերաբերյալ:
Պաշտոնական Անկարան ՔԲԿ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև մեղադրում Թուրքիայում մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Հայտարարությունում ողջունվել է Օջալանի հետ բանակցությունների մեկնարկը և համարվել, որ այն խնդիրների լուծման ճիշտ տարբերակն է:
Բացի այդ ընդգծվել է, որ Բարզանին աջակցում է մեկնարկած գործնթացին և աջակցելու համար պատրաստ է անել այն ամենը, ինչ կախված է իրենից:
Հանդիպմանը ներկա է եղել Թուրքիայի «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» (DBP) համանախագահ Քեսքին Բայնընդըրը, ով թեմայի վերաբերյալ կատարած կարճ հայտարարությունում նշել է, որ հանդիպումները լինելու են շարունակական:
Ավելի վաղ ընդդիմադիրները հայտնել էին նաև, որ Օջալանի հետ ցանկանում են հանդիպել 3-րդ անգամ՝ Իրաքյան Քուրդիստանում ունեցած շփումների և տիրող իրավիճակի մասին տեղեկություն փոխանցելու նպատակով:
Հիշեցնենք, որ Օջալանը 1999-ից մինչ օրս գտնվում է Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում։
Նրա հետ բանակցություններն ու հանդիպումները մեկնարկել էին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող, թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Օջալանին ներում շնորհելու և այդպիսով ՔԲԿ-ի հետ կապված հարցերը լուծելու մասին հայտարարություններից հետո:
«Հարցը նրանում չէ, որ եթե ես այդ քայլն անեմ ԱՇԿ-ն կամ ձայն կստանա, կամ կկորցնի, այլ եթե ես այդ քայլը անեմ, հող չեմ տա, իսկ պետության ու հայրենիքի ամբողջականությունը կշարունակվի։
Եթե պետք է տանջվեմ, կտանջվեմ, բայց եթե այս քայլը չանեմ, Թուրքիան հող կկորցնի, իսկ այդ ժամանակ ի՞նչ անեմ իշխանությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |