Քաղաքական11:14, 17 Փետրվար 2025
ԱԶԿ-ի խոսնակն արձագանքել է Օզելին. «Նախ նայի՛ր քո կուսակցության քաղաքական անցյալին»

Թուրքիայում ՏԻՄ ընդդիմադիր ղեկավարների ձերբակալությունների և պաշտոնանկությունների ֆոնին ձևավորված ներքաղաքական լարված իրավիճակը շարունակում է դրսևորվել իշխանություն-ընդդիմություն քննադատական գրոհներով։
ՏԻՄ - տեղական ինքնակառավարման մարմին
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքն արձագանքել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի վերջին հայտարարություններին, որտեղ Էրդողանին մեղադրել էր Թուրքիայի 7-րդ նախագահի հեղաշրջման ավանդույթները շարունակելու մեջ:
Օմեր Չելիքն ընդդիմադիր կուսակցապետին խորհուրդ է տվել նայել իր կուսակցության քաղաքական անցալին՝ նախքան այլ կուսակցությունների անցյալի մասին խոսելը:
«Օզգյուր Օզել, ժողովրդավարության տապալմանն աջակցող քաղաքական ավանդույթների մասին տեղեկություն եթե փնտրես, ապա պետք է նախ և առաջ քո իսկ կուսակցության քաղաքական պատմությանը նայես»:
Հիշեցնենք, որ Օզելը, արձագանքելով ԺՀԿ-ական Վանի համաքաղաքապետ Աբդուլլահ Զեյդանի պաշտոնանկությանն ու նրա փոխարեն հոգաբարձուի նշանակմանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր հեղաշրջման ավանդույթներ ունենալու մեջ, որի մեկնարկը տրվել էր դեռևս 1980-ին Թուրքիայի 7-րդ նախագահ Քենան Էվրենը:
Այդ ժամանակ թուրքական բանակը` Քենան Էվրենի գլխավորությամբ, 1980 թվականին իշխանությունից հեռացրեց Սուլեյման Դեմիրելի կառավարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |