Իրավական15:20, 18 Փետրվար 2025
Թուրքիայում ձերբակալվել են քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (HDK) դեմ հետաքննության շրջանակներում միաժամանակ գործողություններ են իրականացվել Ստամբուլում և 9 այլ նահանգներում։
Ձեռնարկվել է «Արշալույս օպերացիան», որի հետևանքով 60 կասկածյալներից 52-ը ձերբակալվել են։ Ձերբակալվածների թվում են մի շարք քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, արվեստագետներ և լրագրողներ։ Մասնավորապես իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել են Ստամբուլի նահանգային ղեկավարը, Գյունգյորեն շրջանի նախագահը, «Կանաչների ձախ» (Yeşil Sol Parti) կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի անդամը, արհմիության նախագահը, գործադիրներ և այլոք։
Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության (Emek Partisi) նախագահ Սեյիթ Ասլանը խստորեն արձագանքել է տեղի ունեցածին և նշել.
«Թուրքիայում ժողովրդավարական իրավունքների վրա ճնշումը մեծանում է, միանձնյա կառավարությունը, որը ցանկանում է Թուրքիան վերածել բաց բանտի, չի կարողանա հասնել իր նպատակներին: Մենք չենք հանձնվի այս մտածելակերպին, որը պայքարում է իրավունքների համար»։
Գործողության արդյունքում բերման են ենթարկվել նաև 3 լրագրող։ Մասնավորապես, Ստամբուլում ձերբակալվել են լրագրողներ Էլիֆ Աքգյուլը և Էրջումենտ Աքդենիզը, իսկ Անկարայում՝ Յըլդըզ Թարը, որոնց հետաքննության շրջանակներում 24 ժամով արգելել են հանդիպել փաստաբանի հետ։ Ձերբակալվածների թվում է նաև նկարչուհի Փընար Այդընլարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |