Քաղաքական10:45, 19 Փետրվար 2025
Անկարայում ընդդիմադիր պատգամավորներն ու ՏԻՄ ղեկավարները նստացույց են սկսել

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) անդամ բոլոր համաքաղաքապետերն ու պատգամավորները փետրվարի 18-ին Անկարայում նստացույց են սկսել։
Նստացույցի միջոցով ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնում Թուրքիայում վերջին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում ընտրված ընդդիմադիր ղեկավարներին պաշտոնանկ անելու և նրանց փոխարեն հոգաբարձուներ նշանակելու գործընթացի դեմ:
Միևնույն ժամանակ հայտնի է դառնում, որ իր բնակարանում ձերբակալվել է Իգդիրում «DEM» կուսակցության նահանգային կառույցի ղեկավար Ալյա Աքքուշը:
Նա մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Մեկնարկած հետաքննության շրջանակներում նրան տեղափոխել են Ստամբուլ:
Նշենք, որ 2024-ի մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մինչ օրս ձերբակալվել է «DEM կուսակցության» 9 և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 2 անդամ, ովքեր տարբեր քաղաքներում ընտրվել էին որպես քաղաքապետ և կամ համաքաղաքապետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրական առաջընթացը կախված կլինի վիճելի հարցերի շուրջ կողմերի զիջումների պատրաստակամությունից։

Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Թուրքիայի նախագահը մեղադրել է Արևմուտքին միգրացիոն ճգնաժամ հրահրելու, բայց դրա պատասխանատվությունը չկիսելու մեջ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Էրդողանը կմեկնի Հռոմ և կհանդիպի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |