Ռազմական21:02, 19 Փետրվար 2025
Թուրքիան կործանիչների ռումբեր կվաճառի Հարավային Կորեային

Թուրքական «ASSAN»-ի գլխավոր տնօրեն Գյուրջան Օքումուշը հայտարարել է Հարավային Կորեային զինամթերք վաճառքելու մասին: Ընկերությունը նաև մշակում է հիբրիդային շարժիչ տեղական ռազմական համակարգերի համար, որի նախատիպը կցուցադրվի այս տարի:
Աբու Դաբիում ընթացող IDEX 2025 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին մասնակցում է 65 երկրների ավելի քան 1400 ընկերություն, այդ թվում՝ թուրքական ընկերություններ: ԱՄԷ-ն ներկայումս հանդիսանում է «ASSAN»-ի ամենամեծ արտահանման շուկան, իսկ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է նաև Ադրբեջանի հետ՝ Նախիջևանում արտադրական հոսք ստեղծելով:
Օքումուշը հայտնել է, որ շուտով կստորագրվի MK սերիայի կործանիչների ռումբերի մատակարարման պայմանագիրը Հարավային Կորեայի հետ, որը վերջին տարիներին աշխարհի առաջատար ռազմական արտահանողներից է:
«ASSAN» խումբն արդեն փորձ ունի M60-T և «Leopard» տանկերի փոխանցման տուփերի սպասարկման գործում և մշակում է 1000 ձիաուժ հզորությամբ հիբրիդային շարժիչ «T-155 Fırtına» հաուբիցների և նմանատիպ ռազմական համակարգերի համար: Առաջին նախատիպը կցուցադրվի IDEF 2025 ցուցահանդեսում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |