Քաղաքական10:45, 19 Փետրվար 2025
Անկարայում ընդդիմադիր պատգամավորներն ու ՏԻՄ ղեկավարները նստացույց են սկսել

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) անդամ բոլոր համաքաղաքապետերն ու պատգամավորները փետրվարի 18-ին Անկարայում նստացույց են սկսել։
Նստացույցի միջոցով ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնում Թուրքիայում վերջին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում ընտրված ընդդիմադիր ղեկավարներին պաշտոնանկ անելու և նրանց փոխարեն հոգաբարձուներ նշանակելու գործընթացի դեմ:
Միևնույն ժամանակ հայտնի է դառնում, որ իր բնակարանում ձերբակալվել է Իգդիրում «DEM» կուսակցության նահանգային կառույցի ղեկավար Ալյա Աքքուշը:
Նա մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Մեկնարկած հետաքննության շրջանակներում նրան տեղափոխել են Ստամբուլ:
Նշենք, որ 2024-ի մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մինչ օրս ձերբակալվել է «DEM կուսակցության» 9 և Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 2 անդամ, ովքեր տարբեր քաղաքներում ընտրվել էին որպես քաղաքապետ և կամ համաքաղաքապետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում քրդական թատրոնները փակվում են, իսկ համայնքներին արգելվում է քրդերենով ծառայություններ մատուցել։

Խոսելով «Երկրորդ ղարաբաղյան» պատերազմի ընթացքում թուրքական մեդիայի դերի մասին, դեսպան Աքգյունը շեշտել է, որ առանց մեդիա համերաշխության շատ ավելի դժվար կլիներ աշխարհին հասկացնել իրենց գործը:

Ինչպես եղավ, որ Էրդողանի կուսակցությունը խորհրդարանում տարավ ջախջախիչ հաղթանակ՝ ձևավորելով միակուսակցական կառավարություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միցոտակիսը նշել է, որ որ աշխատանքներ են տարվում երկրի ռազմարդյունաբերության և զինված ուժերի հզորացման ուղղությամբ ու այդ ամենն արվում է, որպեսզի պաշտպանեն թուրք-հունական սահմանները։
Խոսելով «Երկրորդ ղարաբաղյան» պատերազմի ընթացքում թուրքական մեդիայի դերի մասին, դեսպան Աքգյունը շեշտել է, որ առանց մեդիա համերաշխության շատ ավելի դժվար կլիներ աշխարհին հասկացնել իրենց գործը:
Ինչպես եղավ, որ Էրդողանի կուսակցությունը խորհրդարանում տարավ ջախջախիչ հաղթանակ՝ ձևավորելով միակուսակցական կառավարություն։
Այդպես նրանք բողոքում են ՏԻՄ ընդդիմադիր ղեկավարներին պաշտոնանկ անելու և նրանց փոխարեն հոգաբարձուներ նշանակելու գործընթացի դեմ:
ԱՄՆ-ի գանձապետարանի վարչության տվյալների համաձայն՝ 2024-ին գնված պարտատոմսերի ընդհանուր արժեքը գերազանցել է 12.8 մլրդ դոլարը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |