Քաղաքական09:07, 19 Փետրվար 2025
Թուրքիան և Ուկրաինան կխորացնեն համագործակցությունը կրթության ու մեդիայի ոլորտներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գլխավորությամբ երկրների միջև 2 համաձայնագիր է կնքվել:
Փետրվարի 18-ին ղեկավարների մակարդակով անցկացված երկկողմ հանդիպմանն ու աշխատանքային ընթրիքին հաջորդել է փաստաթղթերի ստորագրության արարողությունը:
Կողմերի միջև կնքված առաջին փաստաթուղթը եղել է «Թուրքիայի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների խորհրդի միջև կրթության ոլորտում համագործակցելու վերաբերյալ» համաձայնագիրը:
Այն ստորագրվել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի և Ուկրաինայի արտգործնախարար Անդրիի Սիբիհայի միջև:
Երկրորդ փաստաթուղթը եղել է մեդիայի և հանրության հետ կապերի ոլորտում համագործակցելու վերաբերյալ փոխըմբըռնման հուշագիր, որը ստորագրվել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության և Ուկրաինայի մշակութային և ռազմավարական կապերի վարչության միջև:
Թուրքիայի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը սոցցանցում կատարած գրառմամբ կարևորել է երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերը՝ վերոնշյալ ոլորտներում առկա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից:
«Ես հավատում եմ, որ այս համագորածցությունը նպաստելու է մեդիայի և հանրության հետ կապերի ոլորտում համատեղ ծրագրերի զարգացմանն ու փոխադարձ ընկալման խորացմանը: Մաղթում եմ, որ այն շահավետ լինի երկու երկրների համար»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |