Տնտեսական14:22, 20 Փետրվար 2025
Թուրքիան ԱՄՆ կարտահանի 22.000 տոննա ձու

ԱՄՆ-ում թռչնագրիպի համաճարակի պատճառով ձվի մատակարարումը կրճատվել է, ինչի հետևանքով գները ռեկորդային մակարդակի են հասել: Այս իրավիճակը Թուրքիայի համար նոր հնարավորություն է ստեղծել՝ երկիրը պատրաստվում է ԱՄՆ արտահանել 22 հազար տոննա ձու:
Թուրքիայի «Հավկիթի արտադրության կենտրոնական միության» նախագահ Իբրահիմ Աֆյոնը հաստատել է, որ արտահանումն արդեն սկսվել է և նախատեսվում է շարունակել մինչև հուլիս:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կուղարկվի 1000 կոնտեյներ ձու (22 հազար տոննա), իսկ լրացուցիչ 320 կոնտեյների համար բանակցությունները դեռ ընթացքի մեջ են:
Աֆյոնը նշել է, որ արտահանումը կիրականացվի բարձր ստանդարտներին համապատասխանող ընկերությունների կողմից, և առայժմ երեք ընկերություններ արդեն պայմանագիր են կնքել: Գործարքի արդյունքում Թուրքիան կարող է ունենալ մոտ 37 միլիոն դոլարի եկամուտ:
Նշենք, որ Թուրքիայի ձվի արտադրությունը գերազանցում է ներքին պահանջարկը և արտահանումը ներքին շուկայի գների վրա բացասական ազդեցություն չի ունենա:
Աֆյոնը խոսքով, Ռամադանի (մուսուլմանական պահքի ամիս) ընթացքում ձվի գները կմնան կայուն, և որևէ գնային աճ չի լինի:
Նշենք, որ ԱՄՆ-ում վերջին 2 տարում թռչնագրիպի պատճառով 162 միլիոն թռչուն է ոչնչացվել, ինչը հանգեցրել է ձվի մատակարարման (ներքին սպառման համար) կտրուկ նվազման: Վերջին 1 տարում ձվի գները ԱՄՆ-ում աճել են 51%-ով և այժմ մեկ ձվի տուփի արժեքը հասնում է 5,29 դոլարի: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ 2025 թվականին ձվի գները կարող են ևս 20%-ով աճել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |