Տնտեսական15:05, 21 Փետրվար 2025
Թուրքիայի նախագահական պալատը 1 րոպեում ծախսում է 1130 դոլար

Թուրքիայի նախագահական պալատի ծախսերը տարեցտարի աճում են։ 2024-ի հունվարի դրությամբ նախագահական պալատը ծախսել է 446 մլն 343․000 լիրա (12 մլն 309 716 դոլար), իսկ այս տարվա հունվարին այդ ծախսերն աճել են 299%- ով՝ հասնելով 1 մլրդ 779 միլիոն 281․000 լիրայի։
Թուրքական ընդդմադիր «Sözcü» կայքը նշում է, որ 2024 թվականի հունվարին մեկ օրում նախագահական պալատը ծախսել է 14 մլն 878․100 լիրա (410․321 դոլար), իսկ 2025-ի հունվարին մեկ օրում ծախսել է 59 մլն 309․367 լիրա (1մլն 635․ 686 դոլար)։
Ամսական ծախսերը նույնպես ավելացել են՝ 446․3 մլն լիրայից (12 մլն 300․256 դոլար) հասնելով՝ 1․7 մլրդ լիրայի։ Իսկ մեկ ժամվա ծախսերի արժեքը ևս զգալի աճ է գրանցել։ Այս տարվա հունվարին մեկ ժամում ծախսվել է 2 մլն 471․000 լիրա (68․286 դոլար)։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդին էլ նշել է, որ մինչ միլիոնավոր մարդիկ ընկղմված են պարտքերի մեջ, պալատի ծախսերն աճել են 300%-ով։ Ժողովուրդը պայքարում է տնտեսական դժվարությունների դեմ, իսկ պալատը ծախսերը չի խնայում։ Ըստ նրա՝ պալատը 1 րոպեում ծախսում է 41․000 լիրա(1130 դոլար)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |