Հասարակական16:39, 25 Փետրվար 2025
Գերմանիան թուրքական արտադրության «Dubai» շոկոլադներում հայտնաբերել է ալերգիայի հարուցիչ

Գերմանիայի «Սննդամթերքի նախազգուշացում» կայքը տեղեկացրել է, որ թուրքական «Miskets» ապրանքանիշի 100 գրամանոց «Dubai» շոկոլադում հայտնաբերվել է պիտակավորման մեջ չնշված տարր՝ քունջութ:
Նշվում է, որ այն կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այդ թվում՝ կարմրածություն, փորլուծություն, դժվարաշնչություն և անաֆիլաքսիա (ծանր ալերգիկ ռեակցիա), ինչի պատճառով էլ շոկոլադի վաճառքն արդեն դադարեցվել է:
Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:
Թուրքական «Miskets» ընկերության կողմից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։

Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:

Ռուսաստանն ամենաշատ վիզաները տրամադրել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |