Ռազմական10:19, 25 Փետրվար 2025
Անկարայում քննարկվել է Թուրքիա-Իրաք սահմանային անվտանգության հարցը

Իրաքի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուհամմեդ Աբդուլվեհաբ Սիքըր ալ-Սայիդիի գլխավորած պատվիրակությունը թուրքական կողմի հրավերով Անկարայում է: Պատվիրակությունը Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչների հետ համատեղ «Սահամանային անվտանգություն» խորագրով նիստ է անցկացրել:
Նիստին ներկա է գտնվել նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ հայտարարություն է արել Իրաքի սահմանապահ զորքերի մեդիայի և հաղորդակցության բաժնի պետ, գեներալ-մայոր Հայդար Քերհին։
Նրա խոսքով՝ քննարկումների առանցքում եղել են երկու երկրների միջև սահմանային անվտանգության ապահովման, հետախուզական տվյալների փոխանակման և համագործակցության մեխանիզմների ամրապնդման հարցերը։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է վերջին շրջանում Իրաքի սահմանապահ ուժերի կողմից սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով իրականացված մի շարք միջոցառումներից հետո:
Վերջին տարիներին Իրաքը Թուրքիայի հետ սահմանին տեղակայել է նոր սահմանակետեր, որոնք հագեցած են տեսահսկման արդիական սարքերով:
Նրա խոսքով՝ Իրաքի տարբեր սահմանային գոտիներում արդեն տեղադրվել է ավելի քան 970 այդպիսի սարքավորում։ Գործընթացը շարունակվում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |