Քաղաքական14:37, 26 Փետրվար 2025
Անկարան պատրաստ է աջակցել Կիևին երկիրը վերակառուցելու գործում

Կիևում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյաները և Ուկրաինայի համայնքների և շրջանների զարգացման նախարարության ենթակայության տակ գործող ենթակառուցվածքների զարգացման և նորացման պետական գործակալության պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում թուրքական ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը և ապագա համագործակցության հնարավորությունները։
Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Ուկրաինայի վերակառուցման ծրագրերը և պլանավորման գործընթացը շարունակվում է։ Օրակարգային հարցերի թվում են ենթակառուցվածքների զարգացումը, մայրուղիներում գործող մաքսային դարպասների նորացումը, նորերի կառուցումը և վճարովի մայրուղիների համակարգի ստեղծումը։
Ուկրաինայի իշխանությունները թուրքական կողմին են փոխանցել 2025 թվականի համար նախատեսված ծրագրերը, որոնք վերաբերվում են էներգետիկայի ու էներգաարդյունավետության, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինության և ջրամատակարարման ոլորտներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Անկարայում, որտեղ Էրդողանը Զելենսկիին փոխանցել է, որ թուրքական ընկերությունները պատրաստ են աջակցել Ուկրաինային պատերազմի պատճառած վնասը վերականգնելու և վերակառուցման հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |