Քաղաքական10:50, 26 Փետրվար 2025
Էրդողանն անընդունելի է համարել Գազայի բնակիչներին տեղահանելու ամերիկյան ծրագիրը

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագաժառանգ Հյուսեին բին Աբդուլլահին: Փակ ձևաչափով հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն արմատական կապեր և կարևորել է հարաբերությունների խորացման համար առկա համագործակցության և կոորդինացման մեծացումը: Թուրքիայի նախագահը զրուցակցին հայտնել է նաև, որ իր երկիրը չի ընդունելու Պաղեստինի Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու և հարակից երկրներ ուղարկելու (ԱՄՆ-ի) պլանն ու ընդգծել, որ Գազայի վերականգման համար պետք է առանց ժամանակ կորցնելու գործի անցնել:
Նշվում է, որ հանդիպմանը կողմերը համաձայնել են Թուրքիայի և Հորդանանի երկկողմ հարաբերությունների զարգացման ու Պաղեստինին աջակցելու հարցում միասնականության կարևորության շուրջ:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու իր մտադրության մասին:
Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները մինչև տարածքի վերակառուցումը պետք է ժամանակավորապես տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:
Նրա առաջարկը նաև ներառում էր Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սպիտակ տունն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդի ուղերձին, որով PKK-ին կոչ է արվել վայր դնել զենքերը:

«Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը»,- ասել է քրդերի առաջնորդը։

Վաղվա Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները Ստամբուլում կկենտրոնանան դեսպանություններին առնչվող դիվանագիտական խնդիրների լուծման վրա:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քննարկաման են դրվել Հայաստան-Թուրքիա տնտեսական շահերին, ռիսկերին ու ակնկալիքներին վերաբերող հարցադրումներ։
Քննարկման առաջին մասում պանելին մասնակից տնտեսագիտության ոլորտի փորձագետները ներկայացնելու են սահմանի փակման հետևանքները, իսկ երկրորդում՝ բացման հեռանկարները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության ղեկավարը ելույթ է ունեցել «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկմանը։
«Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ այսպես արտահայտվեց «Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» ղեկավարը։
«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավարը շեշտեց հայ-թուրքական սահմանի բացման բանակցություններում հայկական կողմից նմանատիպ գործելաոճի անհրաժեշտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |