Իրավական15:33, 26 Փետրվար 2025
Թուրքիայում բանտարկվել են քրդական լրատվականնների աշխատակիցներ

Թուրքիայում շարունակվում են խոսքի ազատության և քրդերի դեմ ուղղված բռնաճնշումները: Հերթական անգամ այդ ճնշման տակ հայտնվել են լրագրողներ:
Քրդերեն լրատվություն ապահովող «Ajansa Welat»-ի (AW) թղթակից Մահմուդ Ալթընթաշը դատապարվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման: Նա մեղադրվել է «Կազմակերպության (ահաբեկչական) քարոզ իրականացնելու» մեջ:
Հատկանշական է, որ դեռևս 2024-ի տարեսկզբին ձերբակալված թղթակիցը ազատազրկման է ենթարկվել հենց առաջին դատական լսման ընթացքում, իսկ վճռի հրապարակման ժամկետը հետաձգվել է:
Կալանքի տակ է հայտնվել նաև մեկ այլ քրդական լրատվականի ներկայացուցիչ:
Դիարբեքիրում գործող և միայն կին աշխատողներ ունեցող «JINNEWS» լրատվական գործակալության տնօրեն Օզնուր Դեղերը, ով ձերբակալվել էր փետրվարի 7-ին, այժմ անազատության մեջ է գտնվելու Էրզինջանի կանանց փակ բանտում:
Նշվում է նաև, որ Դեղերի ընտանիքին նույնիսկ թույլ չի տրվել տեսակցել նրան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |