Քաղաքական15:08, 26 Փետրվար 2025
ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդը կարող է հանդես գալ տեսաուղերձով

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը դիմել է Արդարադատության նախարարություն՝ «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ 3-րդ անգամ հանդիպելու թույլտվության համար։
«DEM»-ի խոսնակ Այշեգյուլ Դողանը հայտնել է, որ հանդիպումը կարող է կայանալ մինչ շաբաթվա ավարտը, իսկ վերադարձից հետո կուսակցությունը հանդես կգա մանրամասն հայտարարությամբ։
Դողանը նաև նշել է, որ կուսակցությունը կողմ է, որ Օջալանի հնարավոր հայտարարությունը լինի տեսագրությամբ՝ այն ավելի ազդեցիկ դարձնելու համար։
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվում, որ Օջալանը իր հիմնադրած կուսակցության անդամներին կարող է դիմել 3 հավանական կոչով, որոնցից յուրաքանչյուրի բովանդակությունը այս կամ այն կերպ ենթադրելու էր Թուրքիայում իրականացվող գործողությունների դադարեցում:
Հաղորդվում է, որ դիմողների թվում է նաև Մարդինի նախկին համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը, ում ավելի վաղ պաշտոնանկել և փոխարենը հոգաբարձու էին նշանակել:
Նշենք, որ դիմումատուներից մեկը լինելուց զատ դեռևս հայտնի չէ` Թյուրքը լինելու է Օջալանի հետ հանդիպման մեկնող պատվիրակության կազմում, թե ոչ:
Հիշեցնենք, որ Օջալանն այս պահին ցմահ ազատազրկման մեջ է գտնվում Թուրքիայի Իմրալը կղզում: Նրա հետ հանդիպումները մեկնարկել էին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» հետ դաշինիք մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարեց թուրք-քրդական խնդրի՝ «PKK»-ի առաջնորդի կոչով լուծելու ցանկության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |