Քաղաքական10:50, 26 Փետրվար 2025
Էրդողանն աընդունելի է համարել Գազայի բնակիչներին տեղահանելու ամերիկյան ծրագիրը

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագաժառանգ Հյուսեին բին Աբդուլլահին: Փակ ձևաչափով հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն արմատական կապեր և կարևորել է հարաբերությունների խորացման համար առկա համագործակցության և կոորդինացման մեծացումը: Թուրքիայի նախագահը զրուցակցին հայտնել է նաև, որ իր երկիրը չի ընդունելու Պաղեստինի Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու և հարակից երկրներ ուղարկելու (ԱՄՆ-ի) պլանն ու ընդգծել, որ Գազայի վերականգման համար պետք է առանց ժամանակ կորցնելու գործի անցնել:
Նշվում է, որ հանդիպմանը կողմերը համաձայնել են Թուրքիայի և Հորդանանի երկկողմ հարաբերությունների զարգացման ու Պաղեստինին աջակցելու հարցում միասնականության կարևորության շուրջ:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան կողմի ձեռքը վերցնելու և այնտեղի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխելու իր մտադրության մասին:
Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայի բնակիչները մինչև տարածքի վերակառուցումը պետք է ժամանակավորապես տեղափոխվեն հարևան երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը և Հորդանանը: Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այս տեղափոխումը կլինի ժամանակավոր, և ամերիկյան զինված ուժերի ներգրավվածություն նախատեսված չէ:
Նրա առաջարկը նաև ներառում էր Գազայի վերակառուցումը ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հովանու ներքո՝ ապահովելով, որ պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» խմբավորումը չվերադառնա այդ տարածք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վաղվա Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները Ստամբուլում կկենտրոնանան դեսպանություններին առնչվող դիվանագիտական խնդիրների լուծման վրա:

Թուրքիայում գործող ընդդիմադիր DEM կուսացությունը դիմում է ներկայացրել Օջալանի հետ 3-րդ հանդիպումն ունենալու համար:

Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:
Պոլսահայ գործիչ․ «Այն, որ Թուրքիայում այսօր ոստիկանները սպասում են բոլոր եկեղեցիների դռների մոտ, փաստորեն ցույց է տալիս այն մթնոլորտը, որում ապրում են փոքրամասնությունները»
Թուրքիայի նախագահը Դոնալդ Թրամփի ծրագրի վրեբարերյալ այսպես է արտահայտվել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագաժառանգ Հյուսեին բին Աբդուլլահի ընդունելությանը:
Թուրքիայում շարունակվում են խոսքի ազատության և քրդերի դեմ ուղղված բռնաճնշումները: Հերթական անգամ այդ ճնշման տակ հայտնվել են լրագրողներ:
Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |