Հարցազրույց11:20, 26 Փետրվար 2025
Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակն ու ազգային-կրոնական փոքրամասնությունները

Պոլսահայ գրող, ակտիվիստ և քաղաքական գործիչ Մուրադ Մըխճըն Ermenihaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում վերջին ամիսներին լրագրողների, քաղաքական ակտիվիստների և գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումներին, վերջիններիս ձերբակալություններին, ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկ անելու և նրանց փոխարեն հոգաբարձուների նշանակմանը։ Մըխճըն իր դիտարկումներն է ներկայացրել նաև Թուրքիայում ազգային-կրոնական փոքրամասնությունների վիճակի վերաբերյալ։
Համառոտ կենսագրական
Պոլսահայ գործիչ Մուրադ Մըխճըն ծնվել 1975թ. Ստամբուլում։ Արմատներով Քոնյայի Էրեղլի շրջանից է։ Նրա ընտանիքը 1960թ. այնտեղից տեղափոխվել է Քադըքյոյի շրջան։ Մըխճըն ավարտել է Մաչկայի տեխնիկումի էլեկտրատեխնիկական բաժինը։ Նրա հոդվածները հրապարակվում են թուրքական «Artı Gerçek» և պարբերաբար նաև Պոլսի հայկական «Ակոս» շաբաթաթերթում։ Նա երկու անգամ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել։ Այժմ նա Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ, Ներգաղթի և փախստականների հարցերով հանձնաժողովի համազեկուցողն է։
- Թուրքիայում վերջին 3 ամսում բազմաթիվ լրագրողների նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Մի շարք հայտնի լրագրողներ ձերբակալվել են, որոշների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ Լրագրողների նկատմամբ այս ճնշումները հանգեցրել են մամուլի ազատության մասին քննարկումների։ Ո՞րն է այս գործընթացի իրական նպատակը:
- Առաջին հերթին դա, իհարկե, երկրի օրակարգի հետ է կապված։ Լրագրողների, ակտիվիստների, արվեստագետների և դեմոկրատական այս ձևի պայքարում ներգրավված անձանց ձերբակալությունն ու կալանավորումը ցույց են տալիս իրականում երկրի քաղաքական իրավիճակը և ժողովրդավարության նկատմամբ նրանց տեսակետը։ Ինչպես որ նշեցիք, բազմաթիվ լրագրողներ, մամուլի աշխատողներ և բազմաթիվ այլ ակտիվիստներ, ովքեր գաղափարներ են ստեղծում այս հարցերի շուրջ, ներկայումս կալանքի տակ են, և սա ակնհայտորեն երկրի իշխանության ջանքերն են՝ թույլ չտալու, որ ժողովուրդը չտեսնի իշխանության սխալ քաղաքականությունը իր ներքին և միջազգային օրակարգի վերաբերյալ և որ իր արտացոլումը չունենա դրսում։ Իհարկե, այս ջանքը նաև վախ է առաջացնում հասարակության շրջանում և հետևաբար ինչ-որ առումով դառնում է ժողովրդավարության համար պայքարող մարդկանց վախեցնելու օպերացիա, և սա ակնհայտորեն ցույց է տալիս Թուրքիայի ժողովրդի ներկայիս տրամադրությունը։ Մարդիկ ընկրկում են, վախենում են։
Կատարված սահմանադրական նոր փոփոխություններով և օրենսդրական փոփոխություններով ընդունվեցին տարբեր օրենքներ։ Դրանցից մեկը ապատեղեկատվության մասին օրենքն է։ Այս օրենքը վերածվել է մի վիճակի, որտեղ հանցագործություն է դարձել ոչ միայն սովորական լրագրողի կողմից գրված հոդվածները, այլև նույնիսկ այդ լրագրողի հոդվածներով կիսվելը։ Այո, երբ նայում ես երկրի ներկա վիճակին, կարող եմ ասել, որ քաղաքական մթնոլորտն այնքան էլ լուսավոր չէ։
- Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 2024-ի մարտի 31-ի ընտրություններից հետո հոգաբարձուներ (դրածո) է նշանակել DEM կուսակցության ինը և CHP-ի երկու համայնքապետերի փոխարեն: Վերջիններս պաշտոնանկ էին արվել և ձերբակալվել։ Չնայած հոգաբարձուների նշանակումները դադարեցնելու տեղական և միջազգային կոչերին՝ այս քաղաքականությունը Թուրքիայում շարունակվում է տարիներ շարունակ: Որքա՞ն է շարունակվելու այս քաղաքականությունը։ Ի՞նչ են անում ընդդիմադիր կուսակցություններն այս իրավիճակը հաղթահարելու համար։
- Իրականում հոգաբարձուների (քայյում են անվանում քրդաբնակ շրջանների քաղքապետերին փոխարինած հատուկ պաշտոնյաններին, որոնք նշանակվել են Անկարայից - խմբ․) նշանակումը ավելի վաղ է սկսվել (երկրի-խմբ․) արևելյան շրջաններում, ինչպես որ նշեցիք ձեր հարցում։ Նախ՝ խնդիր կար «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) քաղաքապետարանների հետ, անկեղծ ասած, հասարակության աչքում՝ արևելքում, որտեղ մեծ թվով քրդեր են ապրում, արդեն իսկ կար նրանց կրիմինալիզացնելու վիճակ։ Նրանց քաղաքական ըմբոստությունը հասարակության աչքում որպես հանցագործություն ներկայացնելու փորձ կար (Թուրքիայի իշխանությունների կողմից- խմբ․)։ Սա ակնհայտորեն բոլոր իշխանամերձ լրատվամիջոցներում վերածվել է ջանքի, սակայն երկրի ժողովրդավարացման առումով այնտեղի մարդկանց մտքերի և տեսակետների արտացոլումը ժողովրդավարության մեջ իրականում վախ էր առաջացնում։ Սա մի բան էր, որ ավելի աջակողմյան կառավարությունները, իհարկե, չէին ցանկանա։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Թուրքիայի արևելքում, երբեք չի հանդիպել Թուրքիայի արևմուտքում, երբ հետադարձ հայացք գցենք որոշակի ժամանակաշրջանում:
Այդ օրերին HDP-ի քաղաքական գործիչները, այսինքն՝ մենք, հիմնականում սա ասում էինք՝ մենք պետք է հավաքական պատասխան տանք այս հոգաբարձուներին, որոնց այսօր այստեղ նշանակումը հանցագործություն է։ Թեև մենք նույն քաղաքականությունը չունեինք, բայց սա շատ կարևոր էր երկրի ժողովրդավարության, երկրի զարգացման և երկրի գոյության համար։ Որովհետև մինչ ընտրություններն իրավական կարգավիճակն ամեն կերպ ուսումնասիրված մարդկանց ժողովրդավարական ճանապարհով ընտրվելուց հետո համայնքապետարաններում հոգաբարձուների նշանակումն իրականում անտեսում էր այնտեղ գտնվող բոլոր մարդկանց և նրանց, ովքեր իրենց քվեն էին տվել վերջիններիս։
Ինչ վերաբերվում է այսօրվան, հոգաբարձուներ են նշանակվել նաև արևմուտքում գտնվող համայնքներում, որտեղ հաղթել է գլխավոր ընդդիմությունը, այսինքն՝ CHP-ն (Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» քեմալական կուսակցություն): Նախ, եղել են որոշ ընտրություններ, որոնց CHP-ն և HDP-ն միասին են մասնակցել։ Եղել են ընտրություններ, որոնցում առաջադրվել են միասնական թեկնածուներ։ Ընտրություններ են եղել, որտեղ նրանք միավորել են ուժերը։
Այսինքն քաղաքային այս կոնսենսուսում կային քաղաքապետարաններ, որոնք ընդունեցին այն, ինչ ուզում էր այդ շրջանի ժողովուրդը։ Կային նաև այնպիսի քաղաքապետարաններ, որոնք ընտրվեցին՝ թեկնածուներ առաջադրելով այն ընտրություններում, որոնք կատարվել են ոչ թե քաղաքական, այլ ժողովրդի կամքով։ Դրանցից մեկը Էսենյուրթի (Ստամբուլի նահանգ) համայնքապետարանն էր, որն ուներ քաղաքի չափ բնակչություն, և այստեղ նույնպես հոգաբարձուներ նշանակվեցին։ Հետագայում, Բեշիքթաշի (Ստամբուլի նահանգ) համայնքապետի փոխարեն, ով ամենամոտն էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ, հոգաբարձուի նշանակումը և այնտեղ նրան անտեսելը և կալանավորումը փաստացի ցույց տվեցին, որ վերադարձել է ավելի մեծ ճնշող ռեժիմ։ Կարծես թե այս պահին հնարավոր չէ կանխատեսել, թե որքան կտևեն հոգաբարձուների նշանակումները։ Հոգաբարձուների թիվը հավանաբար կավելանա։
Այսօր այս հարցազրույցը տալիս տեսնում ենք, որ Կարսի Քաղըզման (Կաղզվան) շրջանում HDP-ի քաղաքապետարանում հոգաբարձու է նշանակվել։ Բայց այս հոգաբարձուին նշանակելով ժողովրդավարացումից դուրս եկած քաղաքականության համար հեշտ չի լինի ապագայում իշխանության գալը։ Որքան էլ հասարակությունը ճնշված լինի, որքան նա հեռանա ժողովրդավարությունից, այնքան դա կլինի ցուցիչ, որ կառավարությունները նույնպես երերուն են հասարակության աչքում։
Սա ցույց է տալիս նաև ԱԶԿ-ի (Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն AKP-խմբ․) քաղաքականության թուլությունը, վախի նկատմամբ թուլությունը։ Կարելի է ասել, որ հոգաբարձուների նշանակումն այն քաղաքապետարաններում, որտեղ նրանք (իշխող ուժը-խմբ․) չկարողացան հաղթել, ինչ-որ առումով ցույց է տալիս նրանց վերջը։ Մի առումով, հոգաբարձուները ոչ միայն ներգրավվում են քաղաքականության կամ քաղաքապետարանների մեջ, այլ նաև նշանակվում են տարբեր կազմակերպություններում:
Կարելի է նաև ասել, որ սա ցույց է տալիս, որ իշխանության հարձակումները կարող են տրավմատիկ կերպով աճել։ Բայց սա իսկապես երկրի օրակարգի, երկրի քաղաքականության համար մթագնում է, և ես կարծում եմ, որ երկիրը դրա համար ծանր գին կվճարի: Այն, որ հոգաբարձուներ նշանակված համայնքապետարաններում, բացի պատանդ վերցված համայնքապետերից, այնտեղ աշխատանքից ազատել են նաև աշխատողներին, ցույց է տալիս, որ հասարակության խնդիրներն ավելանում են։
Կարող եմ ասել, որ դրա արդյունքը ի վերջո մեծ վնաս է լինելու Թուրքիայի ժողովրդի համար։
- Թուրքիայի իշխանությունների՝ փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականությունն ինչպե՞ս կգնահատեք։
- Կարող եմ ասել, որ փոքրամասնությունների վիճակը մեծ խնդիր է, ինչպես երկրի ընդհանուր ժողովրդավարական պրոյեկցիան։ Փոքրամասնությունները ներկայացված են ոչ միայն անկախ քաղաքական գործիչների, այլև մեր պատրիարքարանի, հիմնադրամների ղեկավարության տեսքով։
Այսօր մենք գիտենք, որ պատրիարքի ընտրություններից ի վեր ակնհայտ է, որ մեր պատրիարքի ընտրությունները նույնիսկ ժողովրդավարական պայմաններում չեն եղել։ Երբ նայում ենք մեր այսօրվա ընտրված պատրիարքի (Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան) նախորդ ընտրություններից առաջ արած հայտարարություններին, կարելի է ասել, որ նա էլ է սա ինչ-որ իմաստով ասել։ Բայց մյուս կողմից՝ տարիներ անց անցկացված հիմնադրամի ընտրությունները նույնպես նման կերպ իրականացվեցին։ Եվ այս առումով, անկեղծ ասած, մեր հիմնադրամների և եկեղեցական ղեկավարությունները ինչ-որ կերպ արտացոլում են Թուրքիայի ժողովրդավարական դիրքորոշումը:
Վերջին ժամանակաշրջանում հարձակումներ եղան նաև մեր եկեղեցիների վրա։ Այն, որ այսօր ոստիկանները սպասում են բոլոր եկեղեցիների դռների մոտ, փաստորեն ցույց է տալիս այն մթնոլորտը, որում ապրում են փոքրամասնությունները։ Իրականում, երբ նայում ես փոքրամասնությունների թվին, մեծ խնդիր է, որ երկրում փոքրամասնություններ չեն մնացել։
Այսօր հույների և հայերի ընդհանուր թիվը շուրջ 40-50 հազար է։ Դրանցից ամենամեծը՝ մենք՝ հայերս, շուրջ 40 հազար ենք։ Մոտ 2500 հույներ կան։ Եթե գումարեք հրեաների ու ասորիների թիվը, կարծում եմ՝ մոտ 10-15 հազար է։ Հետևաբար, երբ մենք նայում ենք Թուրքիայի բնակչությանը (85.33 մլն․), փոքրամասնությունների թիվը իրականում շատ ցածր է։ Նույնը վերաբերում է քրիստոնյաներին և հրեաներին: Կարծում եմ՝ Թուրքիան դարձել է մուսուլման երկրներից քրիստոնյաների ամենացածր տոկոս ունեցող երկիրը։
Նորից մեր դպրոցներում և հիմնադրամներում հնարավորություններն ակնհայտորեն նվազում են և այս առումով խնդիրներ կան։ Դրա դիմաց մենք հիմնադրամների ղեկավարության շրջանում տեսնում ենք քար կտրած ղեկավարություններ։ Անկեղծ ասած, փոքրամասնությունների համար շատ բան լավ չի ընթանում։ Մենք տեսնում ենք, որ փոքրամասնության ակտիվիստների մեծ մասը՝ հայ ակտիվիստները, մեկնում են արտերկիր։ Այսպիսով, այսօր մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր իսկապես մեծ արժեք կհաղորդեն այս աշխարհագրությանը, գնում են Եվրոպա և Ամերիկա: Եվ այն, որ այս մարդիկ, ովքեր հիմնականում չեն վախենում խոսել, ինչ-որ բան ստեղծել ու արձագանքեն իրավունքների ոտնահարմանը, հասել են այս կետին։ Դա էլ հատկապես մեզ՝ հայերիս համար, առաջիկա գործընթացներում խիստ մտահոգիչ կլինի։
Նվազում է նաև հայ ակտիվիստների ու քաղաքական գործիչների թիվը, ովքեր ազատորեն արտահայտում են իրենց մտքերը։
Իմ անունից ասեմ, որպես քաղաքական գործիչ, որպես հայ ակտիվիստ, որպես հայ գրող, ցավոք սրտի, դրա լուրջ պակասն եմ զգում։ Կարող եմ ասել, որ մեր լրագրողների, գրողների ու քաղաքական գործիչների թիվը, ովքեր կարող են ազատ խոսել, այնքան է նվազել, որ գրեթե չկան։ Այսինքն՝ փոքրամասնության համայնքի ներսում օրերն այնքան էլ լավ չեն անցնում, բայց պետք է ասեմ հետևյալը․ Այս բոլոր իրադարձություններն իրականում նման են Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Նման պրոցեսների ժամանակ ոտքի կանգնելն ու ինչ-որ բան կարողանալ ստեղծելը շատ կարևոր է ապագայի լուսավորության համար։
Հուսով եմ, որ մեզ նման քաղաքական գործիչները նույնպես կարող են մաս կազմել կամուրջների կառուցմանը, հատկապես հարևան Հայաստանի և Սիրիայի ու այլ երկրների հետ։ Սա հենց բոլորիս ցանկությունն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչ․ «Այն, որ Թուրքիայում այսօր ոստիկանները սպասում են բոլոր եկեղեցիների դռների մոտ, փաստորեն ցույց է տալիս այն մթնոլորտը, որում ապրում են փոքրամասնությունները»

Հայաստանի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը գնային առումով մրցունակ չեն, որովհետև տարածքը փոքր է, լոգիստական թույլ է, իսկ տեխնոլոգիաները շատ ավելի հետամնաց են։

Պոլսահայ լրագրողի համոզմամբ՝ Անկարան հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, որը դադարել է Հայաստանը և հայկական ներկայությունը Թուրքիայում դիտել որպես սպառնալիք։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:
Պոլսահայ գործիչ․ «Այն, որ Թուրքիայում այսօր ոստիկանները սպասում են բոլոր եկեղեցիների դռների մոտ, փաստորեն ցույց է տալիս այն մթնոլորտը, որում ապրում են փոքրամասնությունները»
Թուրքիայի նախագահը Դոնալդ Թրամփի ծրագրի վրեբարերյալ այսպես է արտահայտվել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագաժառանգ Հյուսեին բին Աբդուլլահի ընդունելությանը:
Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Թուրքիայում գործող ընդդիմադիր DEM կուսացությունը դիմում է ներկայացրել Օջալանի հետ 3-րդ հանդիպումն ունենալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |