Տնտեսական14:54, 27 Փետրվար 2025
Մակարյան․ «Եթե Թուրքիան սահմանի բացման նախապայման դնի, մենք պետք է 2 անգամ ավելի շատ դնենք»

«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավար Գագիկ Մակարյանը խոսեց Թուրքիա-Հայաստան սահմանների բացման մասով Թուրքիայի ունեցած դիրքորոշման վերաբերյալ։
Մակարյանը նշեց, որ սահմանի բացման պարագայում Թորքիան կարող է տրանզիտային անցումներից շահավետություն ունենալ և անցումների համար որոշակի տոկոսներով գումար գանձել։
«Թուրքիան փորձելու է տնտեսական շահով մեզ թուլացնել, իսկ մենք պետք է պահենք մեր զգոնությունը այս առումով»։
Նրա խոսքով, եթե Թուրքիան այս գործընթացում նախապայման է դնում, ապա հայկական կողմը ևս պետք է այդպիսի գործելաոճ որդեգրի։
«Եթե Թուրքիան նախապայման դնի, մենք պետք է երկու անգամ ավելի շատ նախապայման դնենք, Երկխոսությունը թող գնա նախապայմանների շուրջ, ո՞վ ասեց, որ Թուրքիան ինչ ասի մենք պիտի համաձայնենք»,- ընդգծեց Մակարյանը։
Բացի այդ կենտրոնի ղեկավարը նշեց, որ սին են այն տեսակետները, թե Թուրքիան իրեն անտարբեր է պահում և սահմանի բացումը իրեն հետաքրքիր չի։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Երևանում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավարը շեշտեց հայ-թուրքական սահմանի բացման բանակցություններում հայկական կողմից նմանատիպ գործելաոճի անհրաժեշտությունը։

Մհեր Մարտիրոսյանը «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկմանը պատասխանեց հայկական կողմի սահմանային հագեցվածության վերաբերյալ հարցին։

«Greenland Investment» ընկերության գլխավոր տնօրենը հայ-թուրքական սահմանների հնարավոր բացման վերաբերյալ ընթացող պանելային քննարկմանը դրանց բացումը համարեց անխուսափելի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քննարկաման են դրվել Հայաստան-Թուրքիա տնտեսական շահերին, ռիսկերին ու ակնկալիքներին վերաբերող հարցադրումներ։
Քննարկման առաջին մասում պանելին մասնակից տնտեսագիտության ոլորտի փորձագետները ներկայացնելու են սահմանի փակման հետևանքները, իսկ երկրորդում՝ բացման հեռանկարները։
Պոլսահայ գործիչ․ «Այն, որ Թուրքիայում այսօր ոստիկանները սպասում են բոլոր եկեղեցիների դռների մոտ, փաստորեն ցույց է տալիս այն մթնոլորտը, որում ապրում են փոքրամասնությունները»
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության ղեկավարը ելույթ է ունեցել «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկմանը։
«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավարը շեշտեց հայ-թուրքական սահմանի բացման բանակցություններում հայկական կողմից նմանատիպ գործելաոճի անհրաժեշտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |