Տնտեսական11:50, 27 Փետրվար 2025
Փաստը մեկն է․ Թուրքիայի հետ ունենք սահման, որը փակ է, թե՛ մարդկանց և թե՛ բեռների առաջ

Փետրվարի 27-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում:
Պանելային քննարկումը կազմակերպող հայ-թուրքական հարցերով մասնագիտացված «Ermenihaber.am» կայքի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանը, բացման խոսքում նշելով, որ արդեն շուրջ 32 տարի է, ինչ հայ-թուրքական սահմանը փակվել է Թուրքիայի կողմից, ասաց․
«Անցած տարիներին մի քանի փորձեր եղել են հարաբերությունները հաստատելու, սահմանները բացելու, բայց ինչպես գիտենք, դա արդյունք չի տվել։ Հնչել են ամենատարբեր մեկնաբանությունները, ամենատարբեր մեղադրանքները, բայց փաստը մեկն է․ ունենք միջպետական սահման, որը փակ է, թե՛ մարդկանց, և թե՛ բեռների առաջ»։
Այնուհետև «Ինչպե՞ս է այս ամենը ազդում և ազդել Հայաստանի տնտեսության վրա» հարցադրումով, խոսքը փոխանցեց պանելային քննարկման բանախոսներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը, խոսելով սահմանային հնարավորությունների մասին, նշեց, որ բաց սահմանները նպաստում են ազատ առևտրին։
«Ազատ առևտուրն էլ նպաստում է համաշխարհային տնտեսության մեջ ռեսուրսների առավել ազատ տեղաբաշխմանը։ Վերջինս իր հերթին նպաստում է, որ երկրները կենտրոնանան այն երկրների վրա, որտեղ իրենք ունեն համեմատական առավելություն»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |