Հասարակական18:02, 27 Փետրվար 2025
Պանելային քննարկում հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակության մասին

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի է ունեցել «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում: Մասնակից բանախոսների կարգավիճակում հանդես են եկել տնտեսագիտության ոլորտի փորձագետներ և պետական գերատեսչությունների պաշտոնատար այրեր։
Քննարկումը կազմակերպել է հայ թուրքական հարցերով մասնագիտացված հարթակ հանդիսացող ermenihaber.am կայքը՝ նպատակ ունենալով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ իրազեկվելու հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակության մասին։
Քննարկումն ընթացել է երկու մասով. առաջինում արձանագրվել են փակ սահմանի տնտեսական հետևանքները, երկրորդում՝ սահմանի հնարավոր բացման հեռանկարները։
Վերոհիշյալ կայքի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանը բացման խոսքով համառոտ ներկայացրեց փակ սահմանի ներկա իրողությունները։ Այնուհետև քննարկաման դրեց տնտեսական շահերին, ռիսկերին ու ակնկալիքներին վերաբերող հարցադրումներ։
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին փոխնախարար, «Greenland Investment» ընկերության գլխավոր տնօրեն Մովսես Ձավարյանը նշեց, որ սահմանի բացման դեպքում Թուրքիան մեզ համար կաևոր նշանակություն կունենա նախևառաջ որպես տարանցիկ գոտի։
«Ըստ իս՝ սահմանի բացումը ավելի մեծ նշանակություն կունենա հումանիտար առումով, որպեսզի միմյանց հարևան ազգաբնակչությունը հնարավորություն ունենալ շփվել իրար հետ»։
«Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի» ղեկավար Գագիկ Մակարյանը, կողմ արտահայտվելով սահմանի բացմանը, միաժամանակ շեշտեց, որ դրան պիտի նախորդի Հայաստանի պատրաստվածությունը բոլոր առումներով և բոլոր մեխանիզմներով։
«Այժմ շատ ապրանքներ միջնորդավորված կերպով, Վրաստանի տարածքով ներմուծում ենք Թուրքիայից կամ արտահանում ենք Թուրքիա։ Սահմանի բացման դեպքում էականորեն կնվազեն տրանսպորտային ծախսերը, միջնորդավճարները։ Այս հաշվարկը ցանկալի կլիներ, որ մեր Էկոնոմիկայի նախարարությունը կատարեր»։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը նկատել տվեց, որ միջազգային տնտեսագիտության մեջ կա մի աքսիոմատիկ ճշմարտություն։ Այն է. ազատ առևտուրը նպաստում է ռեսուրների առավել արդյունավետ տեղաբաշխմանը։
«Հենց որ սահմանը բացվի, կունենանք ազատ առևտուր մի երկրի հետ, որը համարվում է Եվրամիության մաքսային միության անդամ։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումներով՝ սահմանի բացման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 30 տոկոս, իսկ արտաքին առևտրի դեֆիցիտը կկրճատվի 30-50 տոկոսով։ Իսկ Համաշխարհային բանկի գնահատականներով՝ արտահանման աճը կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի մինչև 38 տոկոս աճի»։
«Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» ղեկավար Հրանտ Միքայելյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ առևտրային ներուժ կա, բայց դա ոչ մի դեպքում գերագնահատել պետք չէ։ Բանախոսի դիտարկմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կարող է զգալիորեն ավելանալ դեպի Թուրքիա մեր արտահանման ծավալները, ինչպես նաև՝ ներմուծման։
«Բայց այն գնահատականները, ըստ որոնց, դեպի Թուրքիա կատարվելիք արտահանումները կարող են կազմել ՀՀ-ի արտահանման ծավալի 6 տոկոսը, ես նման ակնկալիքներ չունեմ։ Ճիշտն ասած՝ ես նաև չեմ ակնկալում, որ սահմանի բացման դեպքում խոշոր ներդրումային հոսք կլինի, որովհետև Հայաստանի աշխարհագրական դիրքը ամեն դեպքում չի փոխվելու։ Դեպի Հայաստան մեկ կոնտեյներ հասցնելու պրոբլեմը դա միայն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ սահմանի փակ լինելու պատճառով չէ, այլ նաև զուտ աշխարհագրական դիրքի բարդություններն են»։
ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք սահմանի բացման դեպքում Հայաստանի մաքսային ենթակառուցվածքը պատրաստ է սպասարկել ակնկալվող առևտրային հոսքերը։
«Կարող եմ ասել, որ այո, պատրաստ ենք։ Մենք ունենք մաքսային ենթակառուցվածք թե երկրի ներսում, թե սահմանին։ Ավելին, երևանամերձ հատվածում նախատեսվում է հիմնել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման խոշոր կենտրոն։ Թուրքիայի հետ Մարգարայի սահմանին մենք արդեն ստեղծել ենք ենթակառուցվածք և կարող ենք սպասարկել առևտրային հոսքերը։ Իսկ Ախուրիկում երկաթուղու հետ կապված դեռևս աշխատանքներ կան անելու»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քննարկաման են դրվել Հայաստան-Թուրքիա տնտեսական շահերին, ռիսկերին ու ակնկալիքներին վերաբերող հարցադրումներ։

ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը հրապարակել է ամենամյա «Ազատություններն աշխարհում» զեկույցը:

Սպառողներին հորդորվում է չօգտագործել այն, իսկ նրանք, ովքեր գնել են ապրանքը, կարող են այն առանց կտրոնի վերադարձնել գնման կետ և ստանալ փոխհատուցում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քննարկաման են դրվել Հայաստան-Թուրքիա տնտեսական շահերին, ռիսկերին ու ակնկալիքներին վերաբերող հարցադրումներ։
Քննարկման առաջին մասում պանելին մասնակից տնտեսագիտության ոլորտի փորձագետները ներկայացնելու են սահմանի փակման հետևանքները, իսկ երկրորդում՝ բացման հեռանկարները։
Պոլսահայ գործիչ․ «Այն, որ Թուրքիայում այսօր ոստիկանները սպասում են բոլոր եկեղեցիների դռների մոտ, փաստորեն ցույց է տալիս այն մթնոլորտը, որում ապրում են փոքրամասնությունները»
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության ղեկավարը ելույթ է ունեցել «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկմանը։
«Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ այսպես արտահայտվեց «Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի» ղեկավարը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |