Տնտեսական14:43, 28 Փետրվար 2025
Թուրքիան Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար կարևոր գործընկեր կդառնա

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը ելույթ է ունեցել «Globalturk Capital» ներդրումների կազմակերպման և խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերության կողմից կազմակերպված «Թուրքիան և շրջապատող մասնավոր կապիտալ ներդրումների 2025-ի տեսլականը» հաժաղովում:
Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան պաշտպանական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար կարևոր գործընկեր կդառնա։
Նա նշել է, որ Թուրքիան նպատակ ունի ընդլայնել պաշտպանական ոլորտում ունեցած հաջողությունները նաև այլ արդյունաբերական ճյուղերում՝ ընդգծելով, որ վերջին տարիներին մեկնարկած բարձր տեխնոլոգիաների ծրագրերը մեծ ներդրումային հետաքրքրություն են առաջացրել։
Քաջըրն ասել է նաև, որ Մեծ Բրիտանիան և Թուրքիան պատրաստ են խորացնել համագործակցությունը, հատկապես պաշտպանության, նորարարական տեխնոլոգիաների և ավտոմոբիլային ոլորտներում։
Նա ընդգծել է, որ Թուրքիան 2030 թվականին նախատեսում է հասնել 1 միլիոն էլեկտրական ավտոմեքենայի արտադրության՝ շեշտը դնելով տեղական արդյունաբերության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։

Իսկ 2023-ին եղել է Եվրոպայի գյուղատնտեսական արտադրանքի առաջատարը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |