Քաղաքական11:57, 03 Մարտ 2025
Բահչելին հեռախոսազրույց է ունեցել բանտարկված ընդդիմադիր գործչի հետ

Մինչ թուրքական մամուլում պտտվում են լուրեր, թե Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-CHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին մահացել է, հայտնի է դառնում նրա հեռախոսազրույցի մասին:
Նշվում է, որ Բահչելին հեռախոսազրույց է ունեցել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Դեմիրթաշին վերջերս հրապարակած հոդվածի համար:
Հոդվածում, որը վերաբերել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչին, Դեմիրթաշը գովաբանել է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Բահչելիին և Օջալանին:
Նա նշել է, որ վերոնշյալ մարդիկ «Մերձավոր Արևելքի և թուրք-քրդական խաղաղության համար նախառենություն են վերցրել իրենց վրա», ապա հավելել.
«Այս երեք առաջնորդների հաջողության համար ես կանեմ ավելի քան կարող եմ»:
Հիշեցնենք, որ Սելահաթթին Դեմիրթաշը 2016թ․ նոյեմբերի 4-ից կալանավորված է և գտնվում է Էդիրնեի բանտում։
Նա մեղադրվում է Թուրքիայի բնակչությանը «ապստամբության հրահրելու» և «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսմայիլ Բեքայը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարից լսած խոսքերը բնավ կառուցողական չէին։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սիրիայի անցումային շրջանի ղեկավար Ահմեդ Շարան։

Մինչ պնդումներ են շրջանառվում, որ ԱՇԿ առաջնորդը մահացել է, նա զանգում և շնորհակալություն է հայտնում Դեմիրթաշին իրեն ուղղված գովեստի համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
Իսմայիլ Բեքայը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարից լսած խոսքերը բնավ կառուցողական չէին։
Սույն հոդվածում ներկայցվում է, թե ինչպես են Թուրքիան, տարածաշրջանի քրդերն ու երկրներն արձագանքել PKK-ի հիմնադիր առաջնորդի զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու վերաբերյալ կոչին։
Նախատեսվում է, որ Ֆիդանը կվերահաստատի Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Մարտի 1-ից թանկացել է Ֆրանսիայից Թուրքիա մեկնող աշխատուժի համար նախատեսված ինքնաթիռների տոմսերի հարկային վճարը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |