Միջազգային11:11, 04 Մարտ 2025
Թուրքիան դատապարտում է Իսրայելի կողմից հումանիտար օգնության արգելափակումը Գազա

Իսրայելն արգելափակել է Գազա հումանիտար օգնության մուտքը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտող հայտարարություն է տարածել այդ առնչությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Իսրայելի կառավարության կողմից Պաղեստինի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքն արգելափակելը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։
«Այդ գործողությունները նպատակ են հետապնդում հավաքականորեն պատժել պաղեստինցի ժողովրդին և սպառնում են Գազայում հրադադարի մշտական դարձնելու ջանքերին։ Դեպի Գազա հումանիտար օգնության անխափան մուտքի համար միջազգային հանրությունը պետք է հնարավորինս շուտ գործի անցնի և երաշխավորի, որ Իսրայելը կատարի իր պարտականությունները»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |