Քաղաքական16:48, 04 Մարտ 2025
Թուրք ընդդիմադիրներն Օջալանի կոչի մասին. «Արագ գործենք, որպեսզի ռիսկերը չեզոքացվեն»

Մինչ թուրքական իշխանություններն արձագանքում են իրենց համար ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զինաթափման կոչին, լուրեր են տարածվում դրան հաջորդող «ծայրաստիճան կարևոր» օրերի վերաբերյալ:
Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության թղթակից Մեհմեդ Ասլանը գրում է, որ Օջալանի կոչին հաջորդող առաջին 10 օրը մեծ նշանակություն ունի և չափազանց կարևոր է: Նրա խոսքով՝ այդ օրերին իշխանություններն ու պետությունը (Թուրքիան) պետք է իրավական և օրինական քայլեր ձեռնարկեն:
Հատկանշական է, որ անհրաժեշտ քայլերի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Օջալանի հետ բանակցող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) խոսնակ Այշեգյուլ Դողանը մտավախություն է հայտնում իրավիճակի հնարավոր ռիսկայնության մասին:
«Արագ գործենք, որպեսզի ռիսկերը չեզոքացվեն»,-ասել է նա:
Նույն կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերն էլ զուգահեռաբար հայտնում է, որ քննարկվել է Իմրալըի շփումների բաց լինելու անհրաժեշտությունը, չնայած նրան, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ ֆորմատով են շարունակվելու շփումներն Օջալանի հետ և արդյոք կրկին պատվիրակություն, թե փաստաբաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ են գնալու:
Նշենք նաև, որ իրավիճակի նման զարգացումների բովում Օջալանի հետ 3 անգամ հանդիպած ընդդիմադիրների պատվիրակությունը շարունակում է շփումներն իշխանության հետ:
Տեղեկություններ կան նույնիսկ, որ մարտի 3-ին՝ պատվիրակության հանդիպումների ծրագրմանը ներկա է գտնվել նաև անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանի կոչն ընթերցվել էր փետրվարի 27-ին, երբ DEM-ի 7 անդամից կազմված պատվիրակությունը վերադարձել էր Օջալանի հետ հանդիպումից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |