Տարածաշրջան16:39, 04 Մարտ 2025
Իրանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին հայտնել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան գործերով ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են ԱԳՆ մտքերի փոխանակության համար։ Քեչելին նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարցերը, օրակարգ են բերվել նաև «որոշ իրանցի պաշտոնյաների՝ Թուրքիային ուղղված պնդումները»։
Քեչելին նշել է, որ վերջին շրջանում նկատվել է, որ իրանցի պաշտոնյաները Թուրքիային ուղղված իրենց քննադատություններն ավելի շատ հանրության առջև են սկսել արտահայտել, ինչի վերաբերյալ նախարարության կողմից պատրաստվել էր թղթապանակ, որն ավելի վաղ է փոխանցվել իրանական կողմին։
«Մենք ամեն դեպքում մտածում ենք, որ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը չպետք է ներքին քաղաքականության համար օգտագործվեն որպես նյութ։ Այդ շրջանակում այն կրիտիկական ուղերձները, որոնք պետք է տալ մեկ այլ երկրի, նախընտրում ենք, որ տրվեն ուղղիղ հասցեատերերին և այսօր ևս այդ ճանապարհին ենք հետևել։ Իրանի հետ մեր հարաբերություններին մեծ արժեք ենք տալիս և Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդումը մեզ համար կարևորություն ունի»,- ընդգծել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Թեհրանում Թուրքիայի դեսպանին հրավիրել են Իրանի ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մահմուդ Հայդարին։ Վերջինս հանդիպման ընթացքում, անդրադռնալով Թուրքիայի ԱԳՆ նախարարի վերջին հայտարարություններին, շեշտել է երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։

Իրանի ԱԳՆ-ում շեշտել են, որ երկկողմ հարաբերություններին վնասող հայտարարություններից խուսափելու անհրաժեշտություն կա։

Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դեսպանների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հարավային Կովկասին, մասնավորապես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
Իսմայիլ Բեքայը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարից լսած խոսքերը բնավ կառուցողական չէին։
Սույն հոդվածում ներկայցվում է, թե ինչպես են Թուրքիան, տարածաշրջանի քրդերն ու երկրներն արձագանքել PKK-ի հիմնադիր առաջնորդի զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու վերաբերյալ կոչին։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սիրիայի անցումային շրջանի ղեկավար Ահմեդ Շարան։
Իսրայելական «Hayom» թերթի համաձայն՝ Թել Ավիվը հավաստիացումներ է պահանջել Վաշինգտոնից, որ Թուրքիան Սիրիայում ռազմաբազա չի հիմնի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |