Քաղաքական13:14, 05 Մարտ 2025
Kafkassam․ Ալիևն Անկարա է գնում՝ քննարկելու Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական վերլուծությունների «Kafkassam» կենտրոնը հրապարակել է հոդված Իլհամ Ալիևի թուրքական այցի իրական նպատակի մասին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա է մեկնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար:
Զուգահեռ նշվում է, որ Ալիևը մտափոխվելով արդեն պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթը:
Բացի այդ խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը, ուստի, այժմ այդ իրողությունը ստիպում է ստորագրել եռակողմ խաղաղություն:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը մարտի 5-ին Անկարա է մեկնում հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային ընթացիկ զարգացումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մեկնարկած «դրական օրակարգ» նախաձեռնությունը նախատեսված է խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահությունը, մշակույթը և տնտեսությունը:

Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:

Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Խոսվում է այն մասին, որ այլևս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը։
Մայքլ Ռուբինը պնդում է, որ Թուրքիան մտադիր է ատոմային զենք ստեղծել:
Նշվում է, որ սա դեռ նախնական փուլն է, ապագայում նախատեսվում է պատ կառուցել Հունաստանի սահմանի ողջ երկայնքով։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։
Յաշար Գյուլերը հայտարարել է, որ գործընթացի սաբոտաժը չի հանդուրժվելու Թուրքիայի կողմից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |